Լրագրողական մրցույթ «Դիմակայունության հիմնահարցերը Հայաստանում» թեմայով

19.09.2018 10:55
1294

Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան ընդառաջ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը` «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համատեղ «Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարում են «Դիմակայունության հիմնահարցերը Հայաստանում» թեմայով լրագրողական նյութերի մրցույթ:

Թեմայի առանցքային խորագրերն են.

  •  Անվտանգ ուսումնական հաստատություններ՝ դպրոց, մանկապարտեզ
  •  Աղետների ռիսկի նվազեցումը (ԱՌՆ) և խոցելի խմբեր՝ տարեցներ, կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք
  •  Համայնքների դիմակայունության խնդիրներ

Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել լրագրողները, քաղաքացիական ակտիվիստները, հանրային թղթակիցները, բլոգերները ՀՀ ամբողջ տարածքից:

Նյութերը պետք է տպագրված, հեռարձակված կամ առցանց տեղադրված լինեն 2018թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը: 

Ժյուրիի կազմում ընդգրկվելու են Հայաստանում ԱՌՆ ոլորտի պատասխանատուներ, փորձագետներ եւ լրագրության ոլորտի մասնագետներ: Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու՝

  •  բարձրացրած թեմայի հանրային կարևորությունը
  •  տեղեկատվության հավաստիությունը
  •  նյութերի մատուցման ստեղծագործական ոճը
  •  նյութերում ներառականության սկզբունքի պահպանումը:

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն տպագիր մամուլում հրապարակված հոդվածի կրկնօրինակը, հեռուստա-ռադիո նյութի խտասկավառակը՝ լրատվամիջոցի պաշտոնական տարբերանշանով, էլեկտրոնային մամուլի դեպքում՝ ինտերնետային կայքի հասցեն (URL): Տեսանյութերը ներկայացնել հետևյալ ձևաչափերից մեկով՝ avi, mp4, mpg, wmv: 

Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել 1-3 լրագրողական նյութ: Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։

Նյութերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ «ԱՌՆ լրագրողական մրցույթ» վերնագրով կամ փոստով` ՕքսԵՋեն հիմնադրամ, Երևան 0014, փ. Դ. Անհաղթի 23, 3-րդ հարկ, թիվ 19 հասցեով:

Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել «ՕքսԵՋեն» հիմնադրամի Հանրային կապերի և քարոզարշավների պատասխանատու Լիլիթ Քոչինյանին՝ [email protected] էլ. հասցով կամ 043 401 304 հեռախոսահամարով:

Նյութերի հետ անհրաժեշտ է ներկայացնել գրանցաթերթիկը: 

Առանց լրացված հարցաթերթիկի ներկայացված հայտերը չեն դիտարկվի:

mes.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40