Լրանում է 14 օրը. հյուրանոցում կարանտինի մեջ գտնվող քաղաքացիները եւ վարակված անձը շաբաթվա վերջում հնարավոր է դուրս գրվեն

11.03.2020 19:06
1548

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցում գտնվող 31 քաղաքացիները հնարավոր է այս շաբաթվա վերջին դուրս գան կարանտինից: Նրանք հյուրանոց էին տեղափոխվել մարտի 1-ին, եւ օրերս կլրանա կորոնավիրուսի նոր ենթատեսակի գաղտնի շրջանն ընդգրկող ժամանակահատվածը: Խոսքն առնվազն 14 օրվա մասին է: Նրանք այս ընթացքում որեւէ գանգատներ չեն ունեցել, վիրուսին բնորոշ ախտանշաններ ի հայտ չեն եկել:

Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ հավելելով, որ կարանտինից դուրս եկող քաղաքացիներին կդրվեն թեստեր, որպեսզի վերջնական պարզվի՝ վիրուսն առկա՞ է, թե՞ չի: Այն հերքվելու դեպքում՝ բոլորը կարանտինից դուրս կգան:

Կորոնավիրուսի նոր ենթատեսակով վարակված անձը, որը ժամանել էր Իրանից եւ հաջորդ օրն ընդունվել Երեւանի Նորք ինֆեկցիոն հիվանդանոց, նույնպես իրեն լավ է զգում: Ալինա Նիկողոսյանի խոսքով՝ նա ջերմել է միայն առաջին օրերին, երբ թեստը հաստատել է վիրուսի առկայությունը: Դրանից հետո ջերմությունն իջել է: Լրացուցիչ թեստ կտրվի նաեւ իրեն, եթե արդյունքը լինի բացասական, նա եւս դուրս կգրվի: 

armtimes.com

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10