Նիկոլն ունի իմ լիակատար և ամբողջական աջակցությունը՝ 2026 թ․ հունիսի 7-ի վերընտրման համար․ Դոնալդ Թրամփ

28.05.2026 14:07
377

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիովին աջակցում է Նիկոլ Փաշինյանի վերընտրմանը՝ նշելով, որ Հայաստանի վարչապետը կիսում է խաղաղության և բարգավաճման իր տեսլականը Հարավային Կովկասի համար։  Թրամփը  նաև հայտարարել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն միասին նոր նախագիծ են սկսելու, որը, ըստ նրա, կվերափոխի Հարավային Կովկասը։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեծ բարեկամը և առաջնորդը, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է խաղաղության և բարգավաճման վերաբերյալ իմ տեսլականը՝ Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի համար։

Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս այցելեց Հայաստան, որտեղ առաջ մղեց մի շարք կարևոր համաձայնություններ մեր երկու երկրների համար։

Շուտով Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին կմեկնարկեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ ԹՐԻՓՓ-ի կառուցումը, որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի ամերիկյան հրաշալի էներգետիկ ընկերություններին՝ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ հասանելիություն ստանալ։

Այս պատճառներով Նիկոլն ունի իմ ԼԻԱԿԱՏԱՐ և ԱՄԲՈՂՋԱԿԱՆ աջակցությունը՝ 2026 թվականի հունիսի 7-ի վերընտրման համար։

Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ։ Դարձնենք (Հայաստանը) նորից հզոր։ Նախագահ ԴՈՆԱԼԴ Ջ. ԹՐԱՄՓ»,- գրել է Թրամփը։

 

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24