Մոտ 30 տարի առաջ ունեինք հնարավորություն մեր ապագայով զբաղվելու, բայց տագնապների պատճառով չարեցինք դա. Նուբար Աֆեյան

10.03.2023 14:35
871

 «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը կարծում է, որ  ընդհանարապես հայոց  պատմության մեջ մեծ առիթ չի եղել երազել, ստեղծել և նախագծել ապագան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 10-ին, «Ապագա հայկականը» նախաձեռնությանն իր ելույթում նշեց Աֆեյանը, ընդգծելով, որ շատ կարևոր է ապագան:

 «Ընդհանրապես մեր ապագան ուրիշներն են ստեղծել, եւ մենք շարունակել ենք ուրիշների ուղին: Մոտ 30 տարի առաջ տրվել է հետաքրքրիր առիթ, որ մենք մեր ապագայով զբաղվենք, դժբախտաբար, տագնապների պատճառով մենք երբեք չկարողացանք ապագայի տեսլականի մասին մտածենլ: Այժմ պետք է որոշել կարևոր նպատակները  հայ ժողովրդի համար»,- ասաց Նուբար Աֆեյանը:

Անդրադառնալով նախաձեռնության աշխատանքներին՝ Աֆեյանն ասաց. «Շատ լուրջ գործ եք անելու, բայց հույս ունեմ, որ այդ գործը մեծ ուրախությամբ եք անելու: Եթե Հայաստանի ապագան պետք է լինի ևս տխուր նյութ, ինչպես եղել է անցյալը, ապա շատ վատ վիճակում ենք մնալու: Ես հույս ունեմ, որ  այս երեք օրվա խոսակցությունները  լուրջ արդյունքներ կտան: Մենք իրավունք չունենք տխրելու այս ծանր իրավիճակում: Այս երեք օրվա քննարկումները, կարծում եմ, ձեր առջև բերելու են հետաքրքիր  գաղափարներ: Եվ ես կարծում եմ, որ դուք պետք է անհամաձայնությամբ համաձայնեք, լսելով խոսեք իրար հետ, քննադատելով աջակցեք և մրցակցելով համագործակցեք մի  սեղանի շուրջ և վերջիվերջո համախմբվեք նույն գաղափարի շուրջ»,- ասաց Նուբար Աֆեյանը:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01