ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի տպավորությունը՝ սյունիքյան շրջագայությունից

19.08.2018 22:23
1328

Վերջին երեք օրերի ընթացքում այցելեցի Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի (Մասիս, Արարատ, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, Մարտունի և Գավառ համայնքների) 14 քոլեջներ և ուսումնարաններ՝ առավել մանրամասն ծանոթանալու խնդիրներին, տեղեկանալու առկա իրավիճակին և զարգացման միտումներին: 

Վերջին տարիներին մեծ աշխատանք է տարվել այս ոլորտում ԵՄ, Վորլդ Վիժն, Սեյվ դը Չիլդրն, Անուշավան Աբրահամյան և մի շարք այլ հիմնադրամների ու անհատների կողմից: Այդ աշխատանքները հիմա էլ շարունակվում են: 
Որոշ ուսումնական հաստատությունների գույքային, լաբորատոր պայմաններն ուղղակի հիացնող էին, որոշները՝ խիստ անմխիթար վիճակում: Ոչ բարվոք վիճակով հատկապես աչքի էին ընկնում բժշկական քոլեջները: Որոշակի առավելություն ունեին գյուղատնտեսական քոլեջները, բայց դրանք էլ ունեին իրենց այլ խնդիրները: 
Օրինակ, անասնաբուժություն մասնագիտությունն այլևս գրավիչ չէ ուսանողների համար, ինչն ուղղակիորեն կապված է աշխատաշուկայի հետ: Մեծ է հետաքրքրությունը համակարգչային գործի նկատմամբ, բայց այստեղ էլ մասնագետների խնդիր կա, քանի որ ցածր աշխատավարձը գրավիչ չէ բարձրորակ և նույնիսկ միջին որակավորում ունեցող մասնագետների համար: Այստեղ, միգուցե արժե մտածել հեռավար կրթության զարգացման մասին: 
Բավական մտահոգիչ էր այն հանգամանքը, որ որոշ տնօրեններ տարիներ շարունակ չեն փորձել բարելավել ուսումնական հաստատության պայմանները, այլ բավարարվել են միայն պետական բյուջեի աջակցությամբ: Որոշ տնօրեններ, հակառակը, նախաձեռնող էին և արդյունավետ ծրագրեր էին իրականացնում: Ակնհայտ էր, որ շատ բան է կախված անձնային գործոնից. քոլեջների ղեկավարների անձնային հատկանիշներից: 
Մեկ այլ մտահոգիչ խնդիր է տնօրենի պաշտոնի «ժառանգականությունը», ինչը թույլ չի տվել այլ, ավելի ակտիվ ու նորարար մարդկանց՝ մասնակցելու մրցույթներին: Այստեղ էլ կարևոր է կառավարման խորհուրդների՝ նոր ձևաչափով կազմավորման խնդրի քննարկումը: 
Քոլեջներն ու ուսումնարանները հետայսու պետք է մշակեն զարգացման հստակ ռազմավարություններ և չափելի վերջնարդյունքներով ծրագրեր, հաշվետու լինեն ձեռքբերումների հարցում: Իսկ PR (հանրային կապերի) ռազմավարությունների մշակումը թույլ կտա ուժեղացնել համայնքի և պոտենցիալ շահառուների հետ կապը, ապահովել սովորողների թվաքանակի աճը: 
Քոլեջներն ունեն նաև կարողությունների զարգացման կարիք, ինչի վրա հրավիրում եմ տարբեր կազմակերպությունների ուշադրությունը: 
ՄԿՈՒ ոլորտը լինելու է մեր ուշադրության կենտրոնում: Պարբերաբար կտեղեկացնենք նոր մոտեցումների ու ծրագրերի մասին:

Հովհաննես Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

 

 

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01