Սոթքի հանքավայրի կեսը անցնում է Ադրբեջանին, կեսը՝ մնում հայկական կողմին

27.11.2020 12:44
1262

Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կանցնի հայկական կողմին, կիսով չափ ադրբեջանական կողմին։ Այդ մասին լրագրողնրի հետ զրույցում հայտարարեց ԶՈՒ գլխավոր շտաբի  պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը։

Նոյեմբերի 27-ին լուրեր ու տեսանյութեր էին տարածվում, որ ադրբեջանական զինուժը մուտք է գործել հանքի տարածք, այդ մասին էին բարձրաձայնել նաև Սոթքի բնակիչները։ Սոթքի ոսկու հանքը շահագործում է ռուսական Գեոպրոմայնինգ ընկերությունը։ Խոսելով Սոթքում իրավիճակի մասին՝ Տիրան Խաչատրյանը ասաց. «Թյուրիմացությունը, որ կարող էր առիթ տալ նման եզրահանգումների, կապված կարող է լինել հետևյալի հետ. պետական սահմանը գրեթե հանքի կենտրոնական հատվածով է անցնում ու ռուսական կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ տարածքի պաշտպանության համար, անցակետեր էին տրամադրվել, անվտանգության խնդիրներից ելնելով քայլեր էին ձեռնարկվել ռուսական նախաձեռնությամբ»,բացատրեց Խաչատրյանն ու տեղեկացրեց, որ ադրբեջանական զինուժը մոտենալով հանքի կոնկրետ հատվածի ռուսական կողմի առաջ հարց է բարձրացրել, որ ուղեփակոցները հանվեն, հանքի շրջակայքում ծառայություն իրականացնող ռուսական անվտանգության ուժերն էլ դուրս գան այնտեղից։ Գեներալ-լեյտենանտ Խաչատրյանը վստահեցրեց՝ սահմանից հետ դրված դիրքեր հայկական կողմը չունի։ 

«Չգիտեմ՝ հանքի սեփականատերերը ինչ պայմանավորվածություններ ունեն, միգուցե շարունակելու են նույն բնականոն ընթացքով շահագործել հանքը, բայց իրենք տեղեկացված էին իրավիճակին ու հանքի տեղանքին»,-նշեց ԳՇ պետի տեղակալ։ Նա նաև տեղեկացրեց, որ հանքի վրա հայկական զինուժն ունի դիրք, ցույց տվեց քարտեզներ, ըստ որի հանքով է անցնելու պետական սահմանը և ոսկու հանքի մի մասը մնալու է Հայաստանի տարածքում, մյուս մասը՝ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո։ Տիրան Խաչատրյանի խոսքով՝ Ադրբեջանը հանքի իրեն պատկանող հատվածի եզրագծով երեք դիրք է տեղադրել, Սոթքի հանքում դիրք ունի նաև ՀՀ ԶՈՒ-ն, իսկ ադրբեջանական ուժերը ՀՀ տարածք մուտք չեն գործել։ 

Ադրբեջանի կողմից Քարվաճառի ճանապարհին դարպասը կոտրելու և առաջ գալով Սոթք հասնելու լուրերին ի պատասխան Խաչատրյանը ասաց. «Անցակետը, որ ռուսական նախաձեռնությամբ է հիմնվել, եղել է ռուսական պատկանելիության, դա կոտրել են, թե բացել, ես չեմ տեսել, բայց դա բացվել է»։

civilnet.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40