Լրացավ նշանավոր սյունեցի, ճանաչված լեզվաբան Ալեքսանդր Մարգարյանի 100-ամյակը

11.04.2024 15:14
1297

Բանասիրական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1969) Ալեքսանդր Սիմոնի Մարգարյանը ծնվել է 1924 թ. մարտի 15-ին, Քարաշեն գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որտեղ էլ շուրջ 50 տարի դասախոսել է։ 1953 թ. պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա։ Զբաղվել է արևելահայ գրական լեզվի կառուցվածքի, հայոց լեզվի պատմության, հայերենի բառագիտության, հայ բարբառագիտության հարցերի ուսումնասիրությամբ։ Հեղինակ է երկու տասնյակ մենագրությունների և 250 գիտական հոդվածների։ Առանձին գրքերով լույս են տեսել «Մ. Նալբանդյանի լեզվագիտական գործունեությունը» (1957), «Արդի հայերենի կապերը» (1955), «Խ. Աբովյանը և աշխարհաբարը» (1958), «Հայերենի հարադիր բայերը» (1966), «Գորիսի բարբառը» (1975), «Հայերենի դժվար հասկանալի բառերի բացատրական բառարան» (1998) և այլն։ Կազմել է Ղազար Փարպեցու «Հայոց պատմության բնագրային համաբարբառը» (երեք գիրք), խմբագրել Մ. Աբելյանի «Հայոց լեզվի տեսությունը» և Հովհ. Դրասխանակերտցու «Հայոց պատմությունը» (1996)։

Կազմել է բուհական ձեռնարկ «Ժամանակակից հայոց լեզու» մատենաշարով, որի երեք գրքերը (1990, 1993, 1997) նվիրված են ժամանակակից հայերենի բառակազմության, բառագիտության և հնչյունաբանության ուսումնասիրությանը։ Բառագիտության ուսումնասիրությունը ամբողջացնելու նպատակով հետազոտել է հայոց լեզվի հապավումները (կազմել դրանց բառարանը), բառահյուսական բարդությունները, հականիշները՝ յուրաքանչյուր գիտաճյուղին հատկացնելով առանձին աշխատություն։

Նա բազմաբեղուն գիտնական էր, վաստակաշատ մանկավարժ, սկզբունքային հետազոտող, բյուրեղյա անհատականություն, մեծ հայրենասեր։

Մահացել է 2001թ. դեկտեմբերի 17-ին, Երևանում։

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12