Լուիզա Ղամբարյանը, Լենա Ղազարյանը և Այլոք՝ «Դու Չտխրես» Նոր Հոլովակում, Որը Նվիրված Է Աուտիզմով Հիվանդ Երեխաներին

08.11.2018 12:48
1226
ArmDreams Production-ը շուտով հանրությանը կներկայացնի նոր նախագիծ «Դու չտխրես» խորագրով: Այն իրենից ներկայացնում է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված աուտիզմով ապրող մարդկանց: Նախագծի նպատակն է հասարակության ուշադրությունը գրավել այն խնդիրներին, որոնք առաջին հայացքից թվում են դժվար և անլուծելի: Մենք բոլորս գիտենք, որ երջանիկ հասարակության ձևավորումը հնարավոր է սիրո և բարության մթնոլորտում՝ արժեվորելով մեր և մեր երխաների մեջ դրական և հոգատար վերաբերմունքը դեպի հասարակության յուրաքանչյուր մասնիկը: Տեսահոլովակում տեղ է գտել մի դրվագ իրական կյանքից, որը մեզ հնարավորություն կտա վերլուծել և էլ ավելի հասկանալ կյանքի իրական արժեքները: Արժեվորելով այս կարևոր գործոնները՝ ArmDreams Production-ը աուտիզմի թեմայի շուրջ համախմբել է տվյալ ոլորտի լավագույն մասնագետներին և արվեստի սիրված ներկայացուցիչներին: Նախագծի մասնակիցներից են. 
 Հայաստանի լոգոպեդների ասոցիացիայի նախագահ, ՀՊՄՀ Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ՝ Սիրանուշ Կարապետյանը, «Կրթություն և հետազոտություններ» հիմնադրամի տնօրեն, «Ինտրա» հոգեկան առողջության կենտրոնի լոգոպեդ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ՝ Արմենուհի Ավագյանը, ՀՊՄՀ Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ՝ Թերեզա Ազատյանը, Մանկավարժական գիտությունների թեկնածու, էրգոթերապիստ՝ Մարիաննա Հարությունյանը, Հայաստանի լոգոպեդների ասոցիացիայի անդամ, Խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների թիվ 8 հատուկ կրթահամալիրի լոգոպեդ, արտթերապևտ՝ Անահիտ Ներսիսյանը, Թատրոնի և կինոյի սիրված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ՝ Լուիզա Ղամբարյանը,  Սիրված երգչուհիներ՝ Զառա Մարկոսյանը, Լենա Ղազարյանը, Էվա Ոսկանյանը, Լուսինե Մարդանյանը, Աննա Հակոբյանը, Մեգի Բադիրյանը, Փոքրիկ արտիստներ՝ Անահիտ Առաքելյանը, Անի և Իննա Մնացականյանները, Մարի և Լևոն Սերոբյանները, Մելիսսան, Ալյա և Մարիա Ադամյանները և այլն: Գլխավոր դերում՝ Հակոբ Գյուլեզյանը:
Նախագծի մտահաղացման, երգի երաժշտության և խոսքերի հեղինակն է Արմեն Վիրաբյանը /ArmDreams Production/, oպերատոր`Ռոբերտ Բաբայանը, գործիքավորում՝ Moto Blanco, ձայնագրությունը Էմմանուել Հակոբյանի: 
 
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40