Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 9-ի առթիվ

09.05.2022 10:18
3092

​Հարգելի՛ հայրենակիցներ,

​Մայիսի 9-ը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, քանզի այս հաղթանակը 1945 թվականին դրեց խաղաղության դարաշրջանի սկիզբը: Թեև նոր սերնդի համար հուշ է Հայրենական մեծ պատերազմում մեր պապերի կռած հաղթանակի պաթոսը, բայց այն տարիների բարձունքից անգամ անուրանալի և անմոռանալի է: Այդ հաղթանակը ձեռք բերվեց նախկին Սովետական Միության բազմազգ ժողովուրդների ջանքերով, որտեղ իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան հայ ժողովրդի զավակները: Ցավոք, ռազմաճակատ մեկնած մասնակիցների մի մասը չվերադարձան, այլ անմահացան հանուն հայրենիքի զոհվածների հուշակոթողներում: Ոմանց համար էլ վերջին հանգրվան դարձան օտար հողերի եղբայրական գերեզմանոցները: Ի դեպ, Մեծ հայրենականին մասնակցել են 1919 մեղրեցիներ, որոնցից 897-ը չեն վերադարձել: Փա՜ռք ընկածներին, որոնց սխրանքն անմահ է, անունները ապրողներիս հիշողություններում: Տասնամյակների հերոսներից մեր խոնարհումը նրանց ընտանիքներին:

​Ռազմադաշտից հաղթանակով վերադարձած 1022 մեղրեցի վետերաններ էլ տասնամյակներ շարունակ մասնակիցն են եղել մեր շրջանի, երկրի առաջընթացին: Ցավոք, նրանցից այսօր ոչ-մեկը, գոնե, որպես կենդանի լեգենդ մեր կողքին չէ: Վերջին մոհիկանը՝ մեր համաքաղաքացի Վոլոդյա Ադամյանը այս տարի, 97 տարեկանում հեռացավ կյանքից: Ու հիմա մեր տոնական պուրակում չեն այլևս շքանշաններով ու մեդալներով հպարտացող, հաղթանակի գինը արժևորող մեր վետերանները, բայց նրանք մեր հիշողություններում են իրենց տարեգրությամբ: Քանի տարի էլ ավելանա խորհրդանշական 77-ին, չի մարելու ժողովրդի հիշողությունը ոչ ահավոր պատերազմի, ոչ էլ հաղթանակ կռած սերունդների մասին:

​Բարեկամնե՛ր, հայ ժողովրդի համար մայիս ամիսը բացի Ավարայրի բարոյական հաղթանակից, ևս մի հաղթական էջով է կարևորվում՝ ղարաբաղյան I-ին պատերազմում մեր նորաթուխ բանակի հաղթական երթով, պատմական Շուշիի ազատագրմամբ: Հաղթանակ, տոն, որ թեև հանգամանքների բերումով փոքր ինչ ստվերվել է այսօր, բայց չի կորցրել իր կարևոր նշանակությունը, չեն մոռացվում ռազմավարական, մարտավարական սխրանքներ գործած մեր հերոս զինվորները, փայլուն հրամանատարները: Մեր խոնարհումը ինչպես այդ պատերազմում, այնպես էլ 44 օրյա ահեղ գոյամարտում անմահացածների հիշատակին, մեր առյուծասիրտ քաջազուններին, որոնք հարկադրված էին մարտնչել մի քանի պետությունների վարձկանների ու կանոնավոր բանակի դեմ: Մեր խոնարհումը հերոսածին մայրերին, որոնք իրենց ոգու վեհությամբ ուժեղացնում են մեր ազգը: Այո, հայի անկոտրուն կամքը վստահեցնում է, որ կյանքում կրկին հաղթանակներ ենք գրանցելու: Մեր անպարտելի բանակի զինվորները, ինչպես 45-ին Բեռլինում, 92-ին Շուշիում, այնպես էլ մի քանի տարի հետո կրկին հաղթական քոչարի են պարելու Շուշիում, քանզի մեր ոգին պարտվել չգիտի:

​Ուստի Մեղրիի համայնքապետարանի, համայնքի ավագանու անունից շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների տոների առթիվ և նորանոր հաղթանակներ մաղթում նաև խաղաղ, ստեղծագործ կյանքում:

​Սիրելի մեղրեցիներ, արհամարհելով ստեղծված դժվարությունները, մեր բանակի քաջարի զինվորները, դաշնակից ռուս խաղաղապահների հետ մեկտեղ այսօր հսկում են Արցախի և Հայաստանի պետական սահմանները, պաշտպանում մեր ժողովրդի անվտանգությունը, որ կրկին չխաթարվի մեր փխրուն խաղաղությունը:

​Դիվանագիտական պայքարից բացի խաղաղության պահպանման գործում զգալի անելիք ունենք նաև մենք՝ քաղաքացիներս: Պատասխանատվություն ունենալով երկրի ապագայի ու սերունդների առջև, հոգու պարտք հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքը գիտակցորեն դրած անմահ նահատակների առջև, պարտավոր ենք այս դժվար ժամանակներում լինել միասնական, տուրք չտալ զգացմունքներին, ավելի հավասարակշռվածություն ու սթափություն ցուցաբերել երևույթներն ու իրադարձությունները ճիշտ գնահատելու հարցում, որպեսզի համատեղ ջանքերով հզորացնենք մեր բոլորի հայրենի երկիրը, որ մայիսյան հաղթանակները այսուհետ ևս ունենան շարունակական երթ:

Մեղրիի Համայնքապետարան / Meghri Municipality

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11