Լույս է տեսել գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի «Պատմություն Սուրբ Գրոց հայկական թարգմանության» աշխատությունը

27.02.2019 17:26
1384

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի «Պատմություն Սուրբ Գրոց հայկական թարգմանության» աշխատությունը: Այն ռուսերենից թարգմանել է Սուսաննա Նահապետյանը:

Մեսրոպ Մագիստրոս արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի (1865-1939) ներկա գիրքը հայերեն Աստվածաշնչի ձեռագրական ավանդույթի առաջին լուրջ գիտական հետազոտությունն է, որ արվել է 19-րդ դարավերջի դրությամբ հեղինակին հայտնի նյութերի հիման վրա: Այն իր հրապարակման ժամանակի հայագիտության և հայ աստվածաշնչագիտության կարևոր առաջընթաց քայլերից կամ ձեռքբերումներից մեկն է: 1902 թ. ռուսերենով հրատարակված լինելով Սանկտ Պետերբուրգում` աշխատությունը մինչև այժմ հասու չի եղել շատ հայագետներին:

Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40