Լույս և հույս տարեցների համար. Գորիսում շահագործման հանձնվեց «Ավագ սերնդի կենտրոնը»

23.10.2025 11:07
828

Գորիսում տեղի ունեցավ «Ավագ սերնդի կենտրոնի» հանդիսավոր բացումը, որը նոր շունչ և հույս կներշնչի հատկապես միայնակ տարեցներին։ Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական Միության դեսպանը, ԵՄ անդամ երկրների դեսպաններ, մարզպետարանի ներկայացուցիչներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ընդգծելով նախաձեռնության կարևորությունը։

«Ավագ սերնդի կենտրոնը» ստեղծվել է Winnet Goris Development Foundation-ի կողմից՝ մի շարք կազմակերպությունների զգալի աջակցությամբ։

Ամարյան բարեգործական հիմնադրամը նվիրաբերել է 18 միլիոն ՀՀ դրամ՝ հոգալով կենտրոնի շենքի գնման մասնակի ծախսերը։

European Union in Armenia-ի և այլ գործընկերների աջակցությամբ վերանորոգվել և կահավորվել են խոհանոցը, երկու աշխատարանները և պահեստասենյակը։

Կենտրոնի առաքելությունն է բարելավել ավագ սերնդի ներկայացուցիչների կյանքի որակը։

Այն նպատակ ունի ապահովել արժանապատիվ ծերացում, հաղթահարել միայնությունը և ստեղծել միջմշակութային փոխանակման հնարավորություններ։

«Ավագ սերնդի կենտրոնը» ապագայում կառաջարկի ծառայությունների լայն շրջանակ։

Գորիսի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40