Թուրքիայի նպատակն է վերահսկողություն սահմանել նաև Հայաստանի տարածքի նկատմամբ՝ նվազագույնը տնտեսական առումով․ Եվգենի Սատանովսկի

01.11.2021 19:33
1104

Ռուս քաղաքագետ Եվգենի Սատանովսկին  «Regionmonitor»-ի հետ զրույցում անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝ Թուրքիայի տարածաշրջանային դերակատարությանն ու այդ երկրի նկարտումներին։

Քաղաքագետը կարծիք է հայտնել, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Թուրքիան տարածաշրջանում չի հասել իր բոլոր նպատակների իրագործմանը։

«Թուրքիայի նպատակն էր ամբողջական վերահսկողություն սահմանել Ադրբեջանում տիրող իրավիճակի և զարգացումների վրա: Այժմ Թուրքիայի նպատակն է  վերահսկողություն սահմանել նաև Հայաստանի տարածքի նկատմամբ, նվազագույնը տնտեսական առումով: Սա շատ բարդ խնդիր է։ Սյնուամենայնիվ, Թուրքիան ունի նման նկրտումներ, և Անկարան մշակում է համապատասխան ծրագրեր՝  հիմնվելով Բալկանների փորձի վրա: Թուրքիան այժմ վերականգնում է Բարձր Դուռը (Օսմանյան կայսրության կառավարություն), այդ թվում հետխորհրդային տարածաշրջանում, առաջին հերթին թյուրքախոս երկրներում: Որոշակի քայլեր Թուրքիան այդ ուղղությամբ անում է:  

Կարելի՞ է արդյոք համարել, որ Թուրքիան ստացավ այն ամենը, ինչ ցանկանում էր: Իհարկե, ոչ: Պատահական չէ, որ համացանցի թուրքական տիրույթում թուրք օգտատերերի շրջանում նկատվում էին քննադատություններ Էրդողանի հասցեին: Նրանք համարում էին, որ Էրդողանի խաղից շահեց Պուտինը, քանի որ ռուսական խաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում մեծ և տհաճ անակնկալ էր Թուրքիայի նախագահի համար: Հետագայում արդեն կտեսնենք, թե ինչպես են թուրքերն աշխատելու ադրբեջանցիների հետ: Թուրքիայի նոր քաղաքականության մեջ Շուշիի հռչակագիրն ավելի կարևոր գործոն է, քան ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները»,- ասել է Սատանովսկին։

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40