Լույս տալով էլ սպառվեց

19.11.2020 14:13
2228

Սիրելի՛ ուսուցչուհիս, անհավատալի է՝ թվում է անիրական... Չեմ ուզում հավատալ, որ այլեւս երբեք չենք հանդիպելու, որ Դուք դարձել եք հավերժի ճամփորդ։ 
  
Կյանքի 82-րդ տարում այլեւս լույսի ու հավերժի ճամփորդ է  Շաղատի միջնակարգ դպրոցի  հայոց լեզվի ու գրականության երկարամյա վաստակաշատ մանկավարժ ընկեր Հասմիկ Միքայելյանը:
 
Մենք կորցրեցինք լավատես ու բարի, մարդկային բոլոր առաքինի հատկանիշներով օժտված, բոլորի կողմից շատ սիրված ու հարգված անձնավորության: 
  
Ծնվել է 1938թ. մայիսի 14-ին Սիսիանի շրջանի Նորավան գյուղում: Սովորել է Նորավանի յոթամյա դպրոցում, Գորիսի մանկավարժական ուսումնարանում, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: Դասավանդել է Բարձրավանում, Ախլաթյանում եւ ապա Շաղատի միջնակարգ դպրոցում: 2003թ. անցել է վաստակած հանգստի:
 
Կրթության  գործի անմնացորդ նվիրյալը աշխատանքային տարիների ընթացքում ունեցել է բազում հաջողություններ, ձեռքբերումներ, պարգեւատրվել է ՀՍՍՀ ,Ժողովրդական կրթության գերազանցիկե կրծքանշանով, արժանացել բազմաթիվ խրախուսանքների ու պատվոգրերի: 1978 թվականին իր ամուսնու` երկարամյա մանկավարժ ու տնօրեն Ռազմիկ Հարությունյանի հետ մասնակցել է Մոսկվայում կայացած մանկավարժական կոնֆերանսին, վերադարձել ՍՍՀՄ ,Ժողովրդական կրթության գերազանցիկե կրծքանշանով:

Շատ էր սիրում ու հպարտանում իր մանկավարժ դուստրերով,   սաներով, որոնցից շատերն  ուսման առաջավորներ էին, մի քանիսը ` ոսկե մեդալակիրներ,  մեծ մասը բարձրագույն կրթություն է ստացել, ունեցել հաջողություններ ու ձեռքբերումներ:

Մեծ մանկավարժի համար իսկական տոն էր, երբ իր  գրեթե բոլոր տարիների շրջանավարտները շարունակ այցի էին գալիս ու երախտիքի խոսքեր նվիրում անփոխարինելի ուսուցչուհուն, մեծ խորհրդատուին, իրենց երկրորդ ծնողին:
 Ես երախտապարտ եմ Հասմիկ Միքայելյանին` հայ դասականների  գեղարվեստական երկերն ու քերթվածքները մասնագիտական հմտությամբ մատուցելու եւ պատկերավոր ներկայացնելու ջանքի եւ գեղարվեստի հանդեպ մեծ սեր արթնացնելու համար:
                   
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
                   Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-  
                   Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
                  Մանուկներն էլի կխաղան բակում,
                   Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
                   Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։ (Հ. Սահյան)

Երկնային արքայություն Ձե՛զ, մեր անմոռանալի՛ ընկեր Միքայելյան, լու՛յս դառնաք, քանզի լույս տալով եք սպառվել: 
                              
 

Գոհար Գարուն
Շաղատի միջնակարգ դպրոցի նախկին շրջանավարտ

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40