Մ2 մայրուղու Շինուհայրի խաչմերուկ-Հարժիսի խաչմերուկ հատվածում արտակարգ իրավիճակ էր

05.01.2016 16:12
2429

«Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը հունվարի 5-ի առավոտվանից Մ2 միջպետական ճանապարհի Շինուհայրի խաչմերուկ-Հարժիսի խաչմերուկ հատվածում էր:

Երրորդ օրն է, ինչ մայրուղու այդ հատվածում գրեթե անանցանելի վիճակ է:

Հունվարի 2-ի օրվա վերջին սկիզբ առած ձյունամրրիկն ավելի է սաստկացել հունվարի 3-ին, 4-ին, իսկ հունվարի 5-ին շարունակվում էր:

Ձյունամրրիկն առավել ուժգին էր Եռաբլրի սարահարթի ամենաբարձր հատվածում` Շինուհայրի խաչմերուկ-Հարժիսի խաչմերուկ հատվածում: Ավանդաբար հենց այդ հատվածն է վտանգավոր դառնում ձյունառատ տեղումներից հետո:

Մ2 մայրուղին, առանց չափազանցության, հանրապետության ռազմավարական մայրուղիներից է: Այդ ճանապարհով է մայրաքաղաքը կապված Արցախի եւ հանրապետության հարավային շրջանների, ինչպես եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Եվ դժվար չէ պատկերացնել, թե Ամանորի եւ Սուրբ ծննդի կապակցությամբ որքան ակտիվ էր մեքենաների երթեւեկությունը դեպի Երեւան կամ հակառակ ուղղությամբ:

Մայրուղու` Գորիսից դուրս եկող հատվածում ոստիկանական անցակետ էր, որն արգելում էր մեքենաների հետագա ընթացքը, որպեսզի մի քանի կիլոմետր այն կողմ չհայտնվեն ձնաբքի մեջ կամ ձյան տակ:

Ոստիկանական անցակետում հունվարի 4-ից կուտակված էին Լեռնային Ղարաբաղից, Կապանից, Մեղրուց, Իրանից եկող հարյուրավոր մեքենաներ: Իսկ Շինուհայրի խաչմերուկից մոտ 1 կմ վերեւ իսկական մարտ էր ձյունամրրիկի ու մարդկանց միջեւ: Այնտեղ էին մարզի փրկարարների երեք մարտական հաշվարկ (մոտ 20 մարդ), «Ոսմար» ճանապարհաշինական ընկերության ձյունահավաք ամբողջ տեխնիկան` ընկերության տնօրեն Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ: Այնտեղ էին ոստիկանության, շտապօգնության ներկայացուցիչները, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը:

Հունվարի 4-ին եւ 5-ին փրկարարական աշխատանքները տեղում ղեկավարում էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

Մեզ հետ զրույցում մարզպետը մասնավորապես ասաց. «Փրկարարական աշխատանքները չեն դադարել ամբողջ գիշերվա ընթացքում: Խնդիրը հետեւյալն էր` նախ մարդկանց հանել ձյան տակ մնացած մեքենաներից եւ ապահովել նրանց անվտանգությունը. այդ խնդիրը լուծեցինք հունվարի լույս 5-ի գիշերը` ժամը 2-3-ի սահմաններում, իսկ հետո դուրս բերել ձյունաթաղ մեքենաները»:

Աշխատանքները բարդանում էին նաեւ այն պատճառով, որ տեսանելիությունը տեղ-տեղ եւ հաճախ հասնում էր մեկ-երկու մետրի` ձյունամրրիկի պատճառով:

Եվ, այդ բոլորով հանդերձ, ձյունահավաք տեխնիկան ու փրկարարները համառորեն մետր առ մետր առաջ էին գնում` մաքրելով ձյունահյուսերը, դուրս բերելով ձյունասույզ մեքենաներ:

Հունվարի 5-ին` ժամը 15-ի սահմաններում, մայրուղում մեքենաների երթեւեկությունն աստիճանաբար վերսկսվեց: Աշխատանքները, սակայն, չէին դադարում, քանի որ փոթորիկը շարունակվում էր:

Մինչ այդ` ժամը 13-ի սահմաններում, հայտնի դարձավ, որ ձյունախեղդ վիճակում գտնվել է Կիմ Հովսեփյանի դիակը, ով անհայտացել էր հունվարի 3-ին, ում գտնելու համար երեք օր շարունակ փրկարարական-որոնողական աշխատանքներ էին իրականացնում Գորիսի տարածաշրջանի ոստիկաններն ու փրկարարները:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

5 հունվարի 2016թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40