Մահացել է Արցախյան 1-ին պատերազմի հերոս Համլետ Մինասյանի հայրը՝ Լալազար Մինասյանը

26.10.2021 11:10
1810

2021 թ. հոկտեմբերի 24-ին՝ կյանքի 87-րդ տարում, մահկանացուն կնքեց Լալազար Հովսեփի Մինասյանը:

Մահը վրա հասավ կորոնավիրուսով հիվանդանալու հետեւանքով. մոտ մեկ շաբաթ տեւած հիվանդանոցային բուժումն անկարող եղավ փրկելու նրա կյանքը:

Լալազար Մինասյանն Արցախյան 1-ին պատերազմի հերոս Համլետ Մինասյանի հայրն է:

Ձեւավորվող հայոց բանակի առաջին նահատակ սպան էր  Համլետ Մինասյանը՝ մեծահամբավ ինժեներ-սակրավոր, հետախույզ, բնատուր օժտվածությամբ հրամանատար, ով զոհվեց 1991 թ. դեկտեմբերի 10-ին՝  հայոց Արցախի Շահումյանի շրջանում՝ Էրքեջ, Մանաշիդ, Թոդան գյուղերի համար մղվող մարտերում:

Եւ 30 տարի շարունակ հայրը ոչ միայն նորոգ էր պահում որդու հիշատակը, այլեւ անում էր հնարավորը՝ աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության համար:

Լալազար Մինասյանը ծնվել է 1934 թ. սեպտեմբերի 25-ին, Գորիսի շրջանի Հարժիս գյուղում:

Լալազար Մինասյանի աճյունը հողին կհանձնվի հոկտեմբերի 27-ին՝ Երեւան քաղաքի Քանաքեռի գերեզմանատանը, որտեղ հանգչում է Համլետ Մինասյանը:

***

Հարժիսի միջնակարգ դպրոցի մանկավարժական եւ աշակերտական կոլեկտիվները խորապես վշտացած են Լալազար Մինասյանի մահվան կապակցությամբ եւ ցավակցում են նրա հարազատներին ու մերձավորներին:

Դպրոցը, որ կրում է Համլետ Մինասյանի անունը, այսուհետ նույնպես բարձր կպահի Արցախյան 1-ին պատերազմում նահատակված Համլետ Մինասյանի անունը եւ մեծագույն երախտագիտությամբ կպահպանի նրա հոր՝ Լալազար Մինասյանի հիշատակը:

***

«Սյունյաց երկիր»  թերթի խմբագրակազմը ցավակցում է Սամվել Ալեքսանյանին՝ նրա մորեղբայր Լալազար Մինասյանի մահվան կապակցությամբ:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24