Փառատոնն ավանդական դառնալու միտում ունի

16.06.2022 12:57
1671

Երկրորդ տարին անընդմեջ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան Արցախում և Սյունիքում անցկացնում են երգչախմբային փառատոն՝ «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում: Փառատոնը նաև խորագիր ունի՝ «Երգով ու սիրով»: Այս անգամ ևս Արցախից հետո փառատոնը հունիսի 15-ին հյուրընկալվեց մարզկենտրոն Կապանում:

Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճի բեմահարթակում նախ հանդես եկան մարզի Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան քաղաքների, Տաթևի, Շինուհայրի երաժշտական, արվեստի դպրոցների երգչախմբերը, ինչը որոշակի պատկերացում տվեց այդ կոլեկտիվների կատարողական արվեստի մասին: Տպավորիչ էր Կապանի համայնքապետարանի նորաստեղծ կանանց երգչախմբի ելույթը (խմբավար՝ Գայանե Հարությունյան):

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյան) այս անգամ ավելի ներկայացուցչական կազմով էր ներկայացել փառատոնին՝ 40 պատանի երգիչներ և կրկին հանդիսականին գեղագիտական հաճույք պատճառեց՝ հնչեցնելով հայ, ռուս և արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Փառատոնը եզրափակվեց համահավաք երգչախմբի ելույթով, հնչեցին Արեգ Լուսինյանի, Առնո Բաբաջանյանի, Ստեփան Լուսիկյանի երգերից, իսկ ամենավերջում՝ «Էրեբունի Երևան» երգով (խոսք՝ Պարույր Սևակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի:)

Մաեստրո Տիգրան Հեքեքյանը, մասնավորապես տպավորված էր Կապանի համայնքապետարանի կանանց երգչախմբի կատարումներով և ընդհանրապես նման երգչախումբ ստեղծելու փաստով. «Հրաշք է տեղի ունեցել, որ նման երգչախումբ է ստեղծվել պատերազմից հետո: Երեխայի նման մի բան է երգչախմբի հիմնադրումը: Հուսանք, որ հաջորդ տարի այս երգչախումբը մենահամերգով հանդես կգա», - փառատոնի ավարտին «Սյունյաց երկրին» փոխանցեց մաեստրոն: Նա նաև իր  գոհունակությունը  հայտնեց երգեհոնային նորոգված դահլիճի առիթով, նշելով որ դահլիճը եզակի է իր ակուստիկական հնարավորություններով և երախտագիտություն հայտնեց նորոգման գործը նախաձեռնողներին, նախևառաջ Կապանի համայնքապետարանին:

 

 Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40