Մահացել է Բաբկեն Արարքցյանը

13.12.2023 11:32
777

79 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանը։

Բաբկեն Արարքցյանը ծնվել է 1944 թ. սեպտեմբերի 16-ին: 1966-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ մեխանիկ-մաթեմատիկոսի որակավորմամբ: 1966-68-ին սովորել է ՌԴ ԳԱ Ստեկլովի անվան ինստիտուտի ասպիրանտուրայում: Ֆիզմաթ գիտությունների թեկնածու(1972): Եղել է ԽՄԿԿ անդամ:

1968-71-ին աշխատելէ ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնում, 1971-75-ին՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի, 1975-77-ին՝ Հայաստանի Պետական պլանային կոմիտեի գիտա-տեխնիկական տեղեկատվության ինստիտուտներում, 1977-90-ին՝ Երեւանի պետական համալսարանում դոցենտ, ամբիոնի վարիչ:

1988-ից եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1989-ից ՀՀՇ վարչության անդամ է: 1988 թ. դեկտեմբերի 10-ին ձերբակալվել եւ մինչեւ 1989թ. մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին:

ՀՀ ԳԽ պատգամավոր ընտրվել է Երեւանի Արաբկիրի 34-րդ ընտրատարածքից:

1990 թ. օգոստոսին ընտրվել է ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ, 1991 թ. դեկտեմբերի 24-ին՝ ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահ:1991-ին ընտրվել է Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ, 1994-ին՝ Սահմանադրական հանձնաժողովի համանախագահ: Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանային վեհաժողովի (ՍՏՀԽՎ, 1993), ԵԱՀԿ խորհրդանային վեհաժողովի(1993), ԱՊՀ մասնակից երկրների միջխորհրդանային վեհաժողողվի(1993) Հայաստանի պատվիրակությունների ղեկավար:1995-ի հունիսից ՍՏՀԽՎ նախագահ:

Ավելի քան 30 գիտական աշխատությունների եւ բուհական դասագրքերի հեղինակ է:

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը ցավակցում է Բաբկեն Արարքցյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40