Մահացել է էներգետիկայի ոլորտի ճանաչված մասնագետ ու երախտավոր Լեւոն Արզումանյանը

26.11.2020 11:20
3425

Կյանքի 80-րդ տարում վախճանվել է Լեւոն Երվանդի Արզումանյանը:
Ծնվել է Քաջարան գյուղում, սովորել հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում:
1960-65 թթ. սովորել է Երեւանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտում եւ ավարտել էներգետիկայի ֆակուլտետը:
Սկզբից ի վեր աշխատել է էներգետիկայի ոլորտում, նախ` Երեւան քաղաքում, ապա Ագարակում, Քաջարանում` ձեռք բերելով ճամաչում եւ համբավ:
1997 թվականից՝ մի քանի տարի շարունակ, գլխավորել է Սյունիքի մարզային էլցանցերի Քաջարանի մասնաճյուղը, ապա զբաղեցրել «Սյունիքի մարզային էլցանցեր» ՓԲ ընկերության փոխտնօրենի պաշտոնը:
Մինչ այդ՝ 1982-1985 թվականներին, եղել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր էներգետիկ եւ իր ներդրումն ունեցել հանքարդյունաբերական այդ ձեռնարկության կայացման գործում:
Այդ բոլորով հանդերձ՝ նրա կյանքի եւ գործունեության զգալի մասը կապված է եղել Քաջարան քաղաքի, ինչպես եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ: Մոտ երկու տասնամյակ տարբեր պաշտոններ է վարել այդ ձեռնարկությունում՝ լեռնային արտադրամասի հերթափոխի պետից հասնելով կոմբինատի գլխավոր էներգետիկի եւ փոխտնօրենի պաշտոններին:
Լինելով բարձրորակ մասնագետ եւ կազմակերպիչ էներգետիկայի ոլորտում, նա իր ծանրակշիռ նպաստն է բերել ոչ միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, այլեւ Քաջարան քաղաքի ու մերձակա գյուղերի համապատասխան բնագավառների զարգացմանն ու արդիականացմանը:
Այն սերնդի ներկայացուցիչներից էր, ում իրավամբ կարելի է դասել Քաջարան քաղաքի երախտավորների շարքը, քանզի նաեւ «Քաջարանշին» տրեստի կազմում մասնակցել է այդ քաղաքի կառուցմանն ու հառնումին:
Լեւոն Արզումանյանը համագյուղացի Էմմա Ավետիսյանի հետ ստեղծել է օրինակելի մի ընտանիք՝ ունենալով երեք զավակ, ովքեր էլ հանրության կյանքում տարիներ շարունակ ցուցանում են իրենց օգտակարությունն ու նվիրվածությունը մեր երկրամասին:
Լեւոն Արզումանյանը մեծ հեղինակություն էր վայելում Քաջարան քաղաքում եւ ընդհանրապես տարածաշրջանում:
Նրա մարդկային հատկանիշները, լեռնաշխարհին նվիրվածությունը, տարածաշրջանի խնդիրներով մտահոգվածությունը, հայրենի Քաջարան գյուղի լինելության համար աննահանջ դիրքորոշումն ավելի ուշագրավ եւ հարգանքի ու պատկառանքի արժանի էին դարձնում նրա կերպարը:
Այդ ամենի համար է նաեւ, որ այսօր խոնարհվում ենք նրա պայծառ հիշատակի առջեւ եւ ցավակցում հարազատներին ու մերձավորներին:

«Սյունյաց երկիր»
 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24