Մահացել է Գառնիկ Մինասյանը՝ տարածաշրջանում հայտնի ճանապարհաշինարարը, տնտեսության վաստակաշատ կազմակերպիչը

11.08.2023 17:40
6662

Օգոստոսի 9-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց Գորիսի տարածաշրջանում հայտնի ճանապարհաշինարար, տնտեսության վաստակաշատ կազմակերպիչ Գառնիկ Արտավազդի Մինասյանը:

Մահը վրա է հասել երկարատև հիվանդությունից հետո:

Գառնիկ Մինասյանը ծնվել է 1941 թվականին, Գորիս քաղաքում:

1957-58 ուսումնական տարում Գորիսի Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Ավտոմոբիլային ճանապարհներ» բաժինը: Սովորելու ընթացքում զորակոչվել է խորհրդային բանակ, իսկ ծառայությունն ավարտելուց հետո շարունակել ուսումը բարձրագույն ուսումնական հաստատությունում:

Երևանի պոլիտեխնիկականն ավարտելուց  հետո աշխատանքի է գործուղվել Գորիսի N 919 շինվարչություն, որտեղ էլ նշանակվել է աշխղեկ: Մեկ տարի անց նրան է վստահվել նույն շինվարչության գլխավոր ինժեների պատասխանատու պաշտոնը:

Մի քանի տարի գլխավորել է Գորիսի ճանշին վարչությունը և նշանակալի դեր խաղացել Գորիսի շրջանի ճանապարհների բարելավման, գյուղական բնակավայրերի ճանապարհների կառուցման ու պահպանման գործում:

1984-90 թվականներին Շինուհայրի ռետինե կոշիկների գործարանի տնօրենն էր: Այդտեղ էլ հաջողել է ապահովել միութենական նշանակության ձեռնարկության հետագա զարգացումը:

1991 թ. կրկին վերադարձել է Գորիսի ճանշին վարչություն և գլխավորել այդ կազմակերպությունը:

1997 թվականին Գորիսի ջրմուղ-կոյուղու պետն էր:

2008 թվականին հիմնադրել է «Ճանշին տեխնախ» ՍՊ ընկերությունը, որի տնօրենն էր մինչև կյանքի վերջը: Այդ ընկերությունը նույնպես իր գնահատելի հետագիծն է թողել տարածաշրջանի ճանապարհների հիմնանորոգման և նոր ճանապարհների կառուցման գործում:

Գառնիկ Մինասյանն աչքի էր ընկնում կազմակերպչական մեծ ունակություններով, հայրենի եզերքի հանդեպ ունեցած սիրով և նվիրվածությամբ: Իսկ մարդկային ու ընկերական հարաբերություններում անգերազանցելի էր, ինչի համար էլ նրա կորուստը մեծ վիշտ է պատճառել նաև ընկերներին, Գորիսի հանրության բազմաթիվ բնակիչների, նրա հետ աշխատած հարյուրավոր մարդկանց:

***

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը ցավակցում է Մինասյանների ընտանիքին՝ Գառնիկ Մինասյանի մահվան կապակցությամբ, և համբերություն ու տոկունություն մաղթում հարազատներին: Համոզված ենք՝ նրա բարի անունը պահպանվելու է ոչ միայն հարազատների ու մերձավորների հուշերում, այլև նրա հետ աշխատած և նրան ճանաչող մարդկանց մտքերում:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40