«Հայաստան» դաշինքը վերահաշվարկից հետո կդիմի Սահմանադրական դատարան

09.06.2026 16:08
389

«Հայաստան» դաշինքը դիմել է խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկի համար և պատրաստվում է վերջնահաշվարկի հրապարակումից հետո դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրության արդյունքները։ Այս մասին հունիսի 9-ին լրագրողներին ասել է «Հայաստան»  դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։ 

Սաղաթելյանը հայտնել է, որ մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցը քննարկելու են մյուս ընդիմադիր ուժերի հետ և միասնական որոշում կայացնեն։

«Մեր ցանկացած որոշում բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից», - ասել է Սաղաթելյանը։

Նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկի համար։   Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հրապարակված տվյալների համաձայն ԲՀԿ-ն ստացել է 3,9% քվե։ Կուսակցությունների համար խորհրդարան անցնելու շեմը 4%-է։

Հունիսի 9-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիմումների հիման վրա ընտրությունների քվեների վերահաշվարկ է սկսվել։ 

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասի նախնական արդյունքները։ Քվեարկությանը մասնակցել է 1,477,736 ընտրող։

Նախնական տվյալներով խորհրդարան կանցնի 3 ուժ` 2 դաշինք, 1 կուսակցություն։

Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքների դեպքում՝ 8 տոկոսը։

Նախնական արդյունքներով խորհրդարան կանցնեն հետևյալ ուժերը՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-727 827 քվե, 49,8 %

«Ուժեղ Հայաստան» դաշինք- 340 088 քվե, 23,28% 

«Հայաստան»  դաշինք- 145 113 քվե, 9,93%։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40