Մահացել է հայ թարգմանիչ, լրագրող, հրապարակախոս Նելսոն Ալեքսանյանը

22.06.2020 10:41
1202

Մահացել է լրագրող, թարգմանիչ Նելսոն Ալեքսանյանը: Լուսավոր ու պայծառ մարդ, ով բարությամբ էր լցնում շուրջբոլորը:

Ծնվել է 1952թ. հունվարի 1-ին, Էջմիածին քաղաքում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնում: 1979թ. ավարտել է ԽՍՀՄ Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի (Մոսկվա) թարգմանչական բաժինը։

Աշխատել է ՀԳՄ «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսում, «Նոյյան տապան» և «Արմենպրես» լրատվական գործակալություններում, «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթում։ 1989թ-ից Հայաստանի գրողների նիության անդամ է: 

Նրա թարգմանությամբ առանձին գրքերով և ժողովածուներով լույս են տեսել հայաստանյան և սփյուռքահայ արդի և դասական տասնյակ գրողների ստեղծագործություններ ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսրայելում, Լեհաստանում և այլուր։ Ռուսերենից հայերեն է թարգմանել գիտական և իրավաբանական բնույթի դասագրքեր։ Հայաստանյան մամուլում հրապարակել է տասնյակ հրապարակախոսական հոդվածներ։

Հեղինակել է շուրջ 50 թարգմանական գիրք, որոնցից են՝ Ռուբեն Հովսեփյանի «Ամենատաք երկիրը» (1983թ.), «Ապրիլ» (1985թ.), Կարեն Սիմոնյանի «Միքայել Նալբանդյան» (1984թ.), Ռազմիկ Դավոյանի «Եթե աստված կամենա» (2009թ.), Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» (2012թ.) և այլն:

Արժանացել է ՀՀ ՊՆ մրցանակի:

Հ.Գ.

Նելսոն Ալեքսանյանն արմատներով Կապան աշխարհից էր, հայրը` Ճակատեն, մայրը` այժմ դատարկված Կեմանց գյուղից։

Զինվորական հոր ծառայության բերումով ապրել են տարբեր բնակավայրերում։

«Սյունյաց երկիրը» եւս վշտացած է ճանաչված թարգմանչի անժամանակ մահվան կապակցությամբ եւ ցավակցում է հանգուցյալի հարազատներին եւ մտերիմներին։

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40