Մահացել է Օմսկում Ալեքսեյ Նավալնիին բուժող 55-ամյա բժիշկը

05.02.2021 14:22
1299

Մահացել է Սերգեյ Մակսիմիշինը՝ Օմսկի №1 շտապօգնության հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի ու վերակենդանացման բաժանմունքի գլխավոր բժիշկի տեղակալը։ Հենց այս հիվանդանոց էր տեղափոխվել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորումից հետո, և հենց այս բժիշկն է ղեկավարել նրա բուժման ընթացքը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Բժիշկը 55 տարեկան էր։

Օմսկի մարզի առողջապահության նախարարության մամլո խոսնակ Գալինա Նազարովան հայտնել է, որ Մակսիմիշինը մահացել է սրտի նոպայից։ «Մարդը հիվանդ էր, անհանգստանում էր իր հարազատների համար, նա այս տարի հուղարկավորել էր իր ծնողներին։ Նա մահացել է աշխատավայրում, իր վերակենդանացման բաժանմունքում, որտեղ աշխատել է»,- ասել է Նազարովան։

Նրա խոսքով՝ Մակսիմիշինին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, և նա այնտեղ մահացել է։

CNN-ը կապ է հաստատել Նավալնիի կողմնակից Լեոնիդ Վոլկովի հետ, որը հաստատել է, որ Մակսիմիշինը ղեկավարել է ընդդիմադրի բուժման ընթացքը։

«Սերգեյ Մակսիմիշինը ղեկավարել է բաժանմունքը, որտեղ բուժվել է Ալեքսեյ Նավալնին ու ղեկավարել է բուժման ընթացքը․ նա մասնավորապես պատասխանատու է եղել նրան արհեստական կոմայի մեջ գցելու համար»,- պատմել է Վոլկովը հեռուստաալիքին։

«Նա բոլորից շատ բան գիտեր Ալեքսեյի վիճակի մասին, այդ պատճառով էլ չեմ կարող բացառել, որ նա չի մահացել իր մահով։ Սակայն կասկածում եմ, որ նրա մահվան հանգամանքները կհետաքննվեն»,- ասել է ընդդիմադիրը։   



© factor.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22