Երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո 66 տարեկանում մահացել է հայտնի հեռուստալրագրող, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Գիտության ու կրթության նախկին նախարար, Լեզվի կոմիտեի նախկին նախագահ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Օրեր» եվրոպական ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանը։