Պատմությունը կրկնվում է

29.06.2013 00:16
4425

Արցախի եւ Հայաստանի Հանրապետության սահմանագլխին` Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա, 2005թ. կառուցվել է «Մայր հայրենիք» կոթողը (լուսանկարում): Կառուցվել է Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի եւ Քաշաթաղի վարչակազմի նախկին ղեկավար Հ.Խաչատրյանի մտահղացմամբ ու «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ տնօրեն Մ.Հակոբյանի ֆինանսավորմամբ (մոտ 20 մլն դրամ): Նախագծի հեղինակը, ճարտարապետը եւ շինարարության ղեկավարը Սեւադա Զաքարյանն էր:

Հուշակոթողի մի բաղադրիչն էլ խաչքարն է` հետեւի մասում (արեւելահայաց կողմ) ունենալով այսպիսի արձանագրություն «ՓԱՌՔ ՔԵԶ ՏԵՐ... ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ԲԱԶԿԻՆ, Օ՜ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՔՈ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է, 28.V. 2005Թ., ԱՍՏՈՒԾՈՅ ԿԱՄՈՔ ԵՒ ԱՐԴԵԱՄԲՔ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս.ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, ՔԱՇԱԹԱՂԻ ՄԱՐԶՊԵՏ Հ.ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, ՔԱՋԱՐԱՆԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ ՓԲԸ-ի ՏՆ. Մ.ՀԱԿՈԲՅԱՆԻ»: Մի կողմ թողնենք իրողությունը, որ տեքստի որոշ բառեր կամ կապակցություններ այդպես էլ հասկանալի չեն:

Հունիսի 24-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ հուշաքարի վրայից ջնջել են Սուրեն Խաչատրյանի անունը: Տեղի ունեցածը, շատերի կարծիքով, հունիսի 1-ի գորիսյան արյունահեղության յուրօրինակ արձագանք է:

«Իրավունք» թերթը 2013թ. հունիսի 25-ի համարում գրել է. «Անշուշտ, կարելի է հասկանալ, թե ինչ աստիճանի զսպված ատելություն է կիրառվել..., որ մարզպետի պաշտոնանկությանը հետեւել է նաեւ քարի վրայից նրա անունը վերացնելու անզուսպ ցանկությունը: Բայց, այնուամենայնիվ, այդ արարքը վանդալիզմ է: ...Հուշակոթողը պատմության վավերագիր է, ուստի, հասկանալով հանդերձ, չի կարելի նման արարքը խրախուսելի համարել»:

Ցավոք, պատմամշակութային հուշարձանի պղծման այս դեպքը եզակի չէ մեզանում: Եթե եկեղեցիները պղծում են գանձագողերը (այդ առիթով նույնիսկ քրեական գործ էր հարուցվել մեկ տարի առաջ Սիսիանում), ապա այս կամ այն առիթով կանգնեցված խաչքարերը կամ վիմական արձանագրությունները պղծում են վրեժխնդրության (կամ նախանձի) մղումով: 2003թ. Սիսիանի Գոռհայքի մերձակայքում էլ ջարդեցին ու փշուր-փշուր արեցին մի խաչքար, որ կառուցել էին «երախտապարտ սյունեցիները» (նախաձեռնող խումբը Սիսիանում էր)` ի պատիվ Սյունիքի առաջին մարզպետ, գեներալ Սուրեն Աբրահամյանի: Վանդալիզմի այդ ակտն այն ժամանակ մեծ արձագանք գտավ, եղան դատապարտողներ: «Առավոտ» թերթն էլ ծավալուն հոդված հրապարակեց «Այդ անունը ջնջել չի լինի» վերտառությամբ: Հանցագործները, սակայն, մնացին անհայտ, թեեւ ինքը` Սուրեն Աբրահամյանը, հիմնավոր կասկած ունի, թե ում հրահանգով եւ կոնկրետ ովքեր են ջարդել խաչքարը...

Հիմա պատմությունը կրկնվում է, որը դատապարտում ենք եւ հույս հայտնում, որ նման արարքներ, գոնե այսուհետ, մեզանում տեղ չեն գտնի:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40