Մահացել է Ստյոպա Արզումանյանը

01.09.2021 15:10
1817

Ցավալի լուրերի հետ չենք հաշտվում՝ ստիպված համակերպվում ենք…

Դժվար է հավատալ, որ չկա միշտ բարի ժպիտով, միշտ սթափ, պատասխանատու ու պատրաստակամ մեր ընկերը, փորձված ու պարտաճանաչ մանկավարժը, տնտեսական, ռազմական, հասարակական գործիչը, անփոխարինելի եղբայրը, սիրող ամուսինը, օրինակելի հայրը, պապիկը՝ Ստյոպա Սամսոնի ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ:

Ծնվել է 1956թ. նոյեմբերի 29-ին, ՀՍՍՀ Գորիսի շրջանի Վերիշեն գյուղում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը (1977): Բուհական գործուղումով երեք տարի աշխատել է Վայքի Հեր-Հեր գյուղի միջնակարգ դպրոցում՝ արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների գծով դիրեկտորի տեղակալ-կազմակերպիչ և ֆիզիկայի ուսուցիչ: 1980-81 թթ. Սիսիանի Դաստակերտ ավանի բժշկական տեխնիկայի գործարանում եղել է լաբորատորիայի վարիչ: 1981-86 թթ. ընտրվել է Գորիսի տրիկոտաժի արտադրական միավորման կոմերիտական կազմակերպության ազատված (հաստիքով) քարտուղար: 1986-90 թթ. Գորիսի շրջխորհրդի գործկոմում աշխատել է կազմակերպական բաժնի հրահանգիչ: 1990 թ. հոկտեմբերին նշանակվել է Վերիշենի սովխոզ-տեխնիկումի տնօրեն, որտեղ աշխատել է մինչև 1993 թ. մարտը (մինչև տնտեսության սեփականաշնորհումն ու լուծարումը):

Արցախյան շարժման տարիներին եղել է Վերիշենի Գ.Նժդեհի անվան կամավորական ջոկատի հրամանատարը: 1993 թ. ծառայության է անցել նորաստեղծ հայոց բանակում, հասել է մայորի կոչման և զորամասի հրամանատարի պաշտոնի:

Արժանացել է «Մարտական ծառայության», «Մարշալ Բաղրամյան», «Հովհաննես Իսակով», «Անբասիր ծառայության համար» մեդալների:

Թոշակի անցնելուց հետո, իբրև պահեստի մայոր-զինղեկ աշխատել է Երևանի ճարտարագիտական համալսարանում, Երևանի թիվ 24 միջնակարգ դպրոցում, կատարել է դասախոսական աշխատանք:

Ծանր կորստի առթիվ ցավակցելով Ստյոպայ Արզումանյանի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին, ընկերներին, միաժամանակ հայտնում ենք, որ քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա Երևան քաղաքում 2021 թ. սեպետմերի 1-ին, հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 2-ին՝ հայրենի գյուղում:

Երկնային արքայություն մեր սիրելի ընկերոջը…

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40