ՄԱԿ-ի ԱԽ-ն, մարդասիրական ճառերի ծխածածկույթի ներքո, կանաչ լույս վառեց Ադրբեջանի և Թուրքիայի առջև՝ ցեղասպանական գործողություններն անխափան շարունակելու համար

22.09.2023 12:53
679

Երկու խոսք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա նիստի մասին։

Ո՛չ մի պետություն Ադրբեջանից չպահանջեց զորքերը հետ քաշել առնվազն սեպտեմբերի 19-ի դրությամբ եղած ելման դիրքերը, ինչն էլ միայն կարող էր հայերին նվազագույն բավարար հիմքեր տրամադրել պապենական հողերում և տներում իրենց կյանքը շարունակելու համար։

Ո՛չ մի պետություն Ադրբեջանից ՎԵՐՋՆԱԳՐԱՅԻՆ ԿԵՐՊՈՎ չպահանջեց բացել Բերձորի միջանցքը և ապահովել դրա անխափան գործունեությունը։

Ո՛չ մի պետություն չառաջարկեց հստակ քաղաքական կամ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ 120,000-անոց բնիկ արցախահայերին 10 ամիս պաշարված պահելու, նախորդ պայմանավորվածությունների խախտումների, հարձակումների, սպանությունների և մյուս վայրագ հանցագործությունների դիմաց։

Նիստի վերջում Թուրքիան, փաստորեն, սպառնաց Հայաստանին՝ պահանջելով «Զանգեզուրի միջանցքի» բացում և այդպիսով ազդարարելով հայոց ընթացիկ ցեղասպանության հաջորդ ուղղությունը։ Այս լկտիությունը որևէ հակազդեցության չարժանացավ որևէ պետության կողմից։

ՌԴ խաղաղապահների անգործունեությունը չարժանացավ որևէ պետության քննադատությանը։

Բոլոր պետությունները, այդ թվում՝ Ֆրանսիան ընդգծեցին Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» պահպանման անհրաժեշտությունը՝ փաստորեն, աչք փակելով այդ պետության պաշտոնական հայատյացության և ներկա ցեղասպանվող պայմաններում անգամ արցախահայոց ինքնորոշման իրավունքի («անջատում հանուն փրկության») վրա։

Կարճ ասած, ՄԱԿ-ի ԱԽ-ն, մարդասիրական ճառերի ծխածածկույթի ներքո, կանաչ լույս վառեց Ադրբեջանի և Թուրքիայի առջև՝ ցեղասպանական գործողություններն անխափան շարունակելու համար։

Բայց մեզանում «միջազգային համայնքից» մեծ սպասելիքներ ունեցողներն այս ամենը հազիվ թե հասկանան։

Армен Айвазян

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22