«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չի կարող լռություն պահպանել եւ սպասել, որ իրավիճակն ավելի լրջանա». Հնդկաստանի ներկայացուցիչ

16.09.2022 17:18
968

Գաբոնի ներկայացուցիչը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը եւ մասնավորապես վերջին դեպքերին, ասաց, որ  ոչ մի ռազմական լուծում կենսունակ չէ, եւ բռնությունը ամրապնդում է կողմերի միջեւ փոխադարձ դժգոհությունները՝ տարածաշրջանում, ուստի բոլոր ուժերը, որոնք ազդեցություն ունեն հակամարտող կողմերի վրա, պետք է  կոչ անեն խաղաղ լուծման գնալ: Նա ասաց, որ իր երկիրը ողջունում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջարկը՝ խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով: Նա երկու կողմերին զսպվածության կոչ արեց: Հնդկաստանի ներկայացուցիչը ասաց, որ պետք է նախ  պարզել, թե ինչու է սրվել լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին: Նա հիշեցրեց, որ 2020թ սեպտեմբերին նույնպես իրավիճակը սրվել էր, հարվածներ էին հասցվել նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Հնդկաստանի ներկայացուցիչը կոչ արեց զսպել ագրեսորին, որի գործողությունները վտանգ են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի,այլեւ ողջ աշխարհի համար: «ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չի կարող իրեն թույլ տալ լռություն պահպանել եւ սպասել, որ իրավիճակն էլ ավելի լրջանա: Հիշեցնեմ, որ 2020թ նոյեմբերի 9-ին կրակի դադարեցումը ՌԴ-ի, ԵՄ-ի,  ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով արդյունավետ մեխանիզմ է…Այս խնդիրը չպետք է ռազմական եւ բռնության ոճի լուծումներ ունենա»,-ասաց նա:

 

aravot.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40