ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ադրբեջանցիները հարձակվել են հայ աղջկա վրա, մարմնական վնասվածքներ պատճառել․ նրանցից մեկին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել

17.08.2023 14:23
776

Երեկ Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի հրատապ նիստին զուգահեռ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում նաև ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև մի խումբ ադրբեջանցիների։

Ակցիայի ժամանակ ադրբեջանցիներից մի քանիսը հարձակվել են ի պաշտպանության Արցախի բողոքի ակցիա իրականացնող հայ ընտանիքի վրա, իսկ նրանցից մեկը հարվածել է երիտասարդ աղջկան՝ մարմնական վնասվածքներ պատճառելով վերջինիս։ 

Դեպքին միջամտել է վնասվածքներ ստացած հայ աղջկա՝ Լուսինե Չոբանյանի հայրը՝ Սուրենը, ինչից հետո վերջինս ձերբակալվել է։ Որոշ ժամանակ անց, սակայն, ակցիայի մասնակից Տիրան Անթափլյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ժամը 22։00-ի սահմաններում Սուրեն Չոբանյանն ազատ է արձակվել, իսկ երիտասարդ աղջկա վրա հարձակում գործած ադրբեջանցուն պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել։

Համացանցում հայտնված տեսանյութերից մեկում, սակայն, ադրբեջանցի ակտիվիստները հերքում էին հարձակման փաստը՝ պնդելով, որ Լուսինե Չոբանյանն ինքն է իրեն վնսավածքներ պատճառել, գրում է  Tert.am-ը։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08