ՄԱԿ-ի հատուկ նստաշրջանում Հայաստանը ձեռնպահ է մնացել Ռուսաստանին դատապարտող բանաձևի քվեարկությունից

03.03.2022 00:08
1054

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանը մարտի 2-ին բանաձև ընդունեց` դատապարտելով Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ «Ագրեսիա Ուկրաինայի դեմ» վերնագրով բանաձևին ՄԱԿ-ի 193 անդամներից կողմ են քվեարկել 141-ը, դեմ` ընդամենը 5-ը, ձեռնապահ է մնացել 35 երկիր։ Հայաստանը ձեռնպահների թվում է, ինչպես օրինակ` Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը և այլն։

Դեմ քվեարկած 5 երկրներն են՝ Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան ու Էրիթրեան։

ՄԱԿ-ի բանաձևը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա և վերահաստատում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը իրավական պարտադիր ուժ չունեն, բայց արտացոլում են միջազգային ձևավորված կարծիքը։ Հատուկ նստաշրջանների դեպքում բանաձևը ընդունվելու համար պետք է ստանա ՄԱԿ-ի անդամ երկրների ձայների 2/3-ը, ձեռնպահ քվեարկությունը հաշվի մեջ չէ։

Ավելի վաղ Ռուսաստանը արգելափակել էր նույնատիպ բանաձևի ընդունումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ նա վետոյի իրավունք ունի։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40