ՄԱԿ-ի մանդատակիրները սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի վայրագությունների հարցով նամակ են հղել այդ երկրի իշխանություններին

31.01.2023 14:27
902

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի մանդատակիրները (անկախ փորձագետներ, հատուկ զեկուցողներ) 2023թ. հունվարի 27-ին հրապարակել են Ադրբեջանի իշխանություններին ուղղված նամակը, որի պատասխանն այդպես էլ չեն ստացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Ադրբեջանին դիմել են արտադատական և կամայական սպանությունների հարցերով, Ֆիզիկական և հոգևոր առողջության ամենաբարձր հասանելի չափանիշների  իրավունքի իրացման, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի ու պատժի, Կանանց և աղջիկների դեմ բռնության, դրա պատճառների և հետևանքների վերացման հարցերով հատուկ զեկուցողները, ինչպես նաև Կանանց և աղջիկների դեմ խտրականության խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբը:

Վերոհիշյալ նամակը վերաբերում է 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիներին խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի ենթարկելու, հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց դիերի խեղման ու պղծման, ինչպես նաև պատշաճ բուժօգնություն չտրամադրելու հետևանքով հայ զինծառայողների մահվան դեպքերին։

ՄԱԿ-ի մանդատակիրները հրապարակել են այս հաղորդագրությունը, քանի որ Ադրբեջանին ուղղված իրենց հարցմանը սահմանված ժամկետում (60 oր) պատասխան չեն ստացել:

ՄԱԿ մանդատակիրները նշում են, որ կատարվածը կարող է որակվել որպես  պատերազմական հանցագործություն, քանի որ արձանագրվել են մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներ, մասնավորապես, խոսքը գնում է 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների խախտման մասին: Նրանք հիշեցնում են, որ մարտական գործողությունների ընթացքում կամ դրա շրջանակում ռազմագերիների կամ քաղաքացիական անձանց սպանությունները, դիակների անարգանքը  խստիվ արգելված է միջազգային հումանիտար իրավունքի համաձայն և համարվում է պատերազմական հանցագործություն: Ադրբեջանը խախտում է նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հիմնարար դրույթները:

Այսպիսով, Ադրբեջանը՝ լինելով մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերի անդամ, կոպտորեն խախտում է դրանք և չի համագործակցում ՄԱԿ մարդու իրավունքների ապահովումը վերահսկող այնպիսի կարևոր մարմինների հետ, ինչպիսիք են մանդատակիրները՝ հատուկ զեկուցողներն ու անկախ փորձագետները: Ադրբեջանը նաև հաշվի չի առնում ՄԱԿ-ի մարմինների կողմից իրեն տրված հանձնարարականները:

Հատկանշական է, որ փաստաթուղթը ստորագրած մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ մանդատակիրները խորը մտահոգություն են հայտնում ներկայացվող դեպքերի վերաբերյալ և Ադրբեջանին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դադարեցնելու նման խախտումները, կանխարգելելու դրանց կրկնությունը և ապահովելու ցանկացած անձի կամ անձանց պատժի կրումը, որոնք պատասխանատու են այս հանցագործությունների կատարման համար։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ մանդատակիրները պատասխաններ չեն ստացել 2020թ.-ի նոյեմբերին կրակի դադարից հետո ռազմագերիների ազատ չարձակելու փաստական և իրավական պատճառների մասին։ Ադրբեջանը նաև չի պատասխանել, թե ինչ քայլեր է ձեռնարկում, որ բռնի անհետացածների հարազատները տեղեկատվություն ստանան նրանց ճակատագրի մասին։

https://www.lragir.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40