ՄԱԿ-ում Բայրամովը Ադրբեջանին է վերագրել Հայաստանի հետ «զինված հակամարտության դադարեցման» արժանիքը

29.09.2024 17:58
752

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվին է վերագրել Երևանի հետ «զինված հակամարտությունը դադարեցնելու» արժանիքը։ Բայրամովի հայտարարությունները ներկայացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ Բայրամովի, «Հայաստանի հետ զինված հակամարտության դադարեցումը և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնումը բոլորովին նոր պայմաններ են ստեղծել Հարավային Կովկասում։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ տարածաշրջանում կայունություն է ձեռքբերվել և դե ֆակտո խաղաղություն հաստատվել»։

«Ադրբեջանը քաղաքական իմաստություն և կամք դրսևորեց՝ խաղաղություն առաջարկելով Հայաստանին հավասար պայմաններով, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա։ Անցած տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը ուղիղ երկկողմ բանակցությունների միջոցով զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում, մասնավորապես երկկողմ համաձայնագրի նախապատրաստման, պետական ​​սահմանի սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև վստահություն ստեղծելու միջոցառումների մշակման գործում»,- ասել է նա։

https://news.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40