ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը չի փոխում Մինսկի համաձայնագրերը

22.02.2022 11:54
1552

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչումը չի ազդում մինսկյան համաձայնագրերի վրա։

Այս մասին հայտնում է regionpress.am-ը։

«Ուզում եմ հիշեցնել, որ երբ ձեռք բերվեցին մինսկյան պայմանավորվածությունները, ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն արդեն հայտարարել էին իրենց անկախությունը:

Այն փաստը, որ այսօր Ռուսաստանը ճանաչեց նրանց անկախությունը, չի փոխում Մինսկի համաձայնագրերի կողմերի կազմը, քանի որ Ռուսաստանը չի հանդիսանում Մինսկի համաձայնագրերի կողմ»,- ասել է Նեբենզիան՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Նրա խոսքով՝ Մինսկի համաձայնագրերը վաղուց բացահայտ սաբոտաժի են ենթարկվում Ուկրաինայի կողմից՝ արևմտյան գործընկերների հովանու ներքո։

«Եվ հիմա մենք տեսնում ենք, որ շատ գործընկերներ ցանկանում են ստորագրել, որ մինսկյան համաձայնագրերը մեռած են: Բայց դա այդպես չէ, և Կիևը դեռ պարտավոր է կատարել դրանք», - ընդգծել է դիվանագետը: «Մենք դեռ բաց ենք խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, բայց մենք այլևս մտադիր չենք թույլ տալ նոր արյունալի ջարդ Դոնբասում»,- ասել է Նեբենզիան։

Նա արևմտյան գործընկերներին կոչ է արել «մի կողմ թողնել զգացմունքները» և չսրել իրավիճակը, այլ կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչպես «խուսափել պատերազմից և ստիպել Ուկրաինային դադարեցնել Դոնեցկի և Լուգանսկի դեմ հրետակոծություններն ու սադրանքները»։

«Ոչ ոք բացի ձեզանից չի կարող զսպել Կիևի ռազմատենչ ծրագրերը և ստիպել նրան դադարեցնել հրետակոծություններն ու սադրանքները ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի դեմ»,- հավելել է դիվանագետը։

Նեբենզիան զգուշացրել է, որ այժմ հրետակոծությունները և սադրանքները «կարող են ունենալ հատկապես վտանգավոր հետևանքներ», քանի որ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում «խաղաղապահ գործառույթները», ըստ նրանց հետ կնքված պայմանագրերի, կիրականացնի Ռուսաստանը։

Հիշեցնենք, նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին և ՌԴ զինված ուժերին հանձնարարել էր կատարել ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում խաղաղության հաստատման գործառույթներ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40