Մակրոնն ուսուցչի դաժան սպանությունից հետո հայտարարել է, որ «իսլամիստները հանգիստ չեն քնի Ֆրանսիայում». լրատվամիջոցներ

19.10.2020 12:57
1398

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է, որ «իսլամիստները հանգիստ չեն քնի Ֆրանսիայում», հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ իր աղբյուրներին հղումով:

Պաշտպանության խորհուրդը նախագահի և կառավարության անդամների մասնակցությամբ նիստն անցկացրել է երեկ երեկոյան՝ երեք օր առաջ Փարիզի դպրոցներից մեկի պատմության ուսուցչի դաժան սպանության հարցով: Սպանությունը տեղի է ունեցել ուրբաթ և ցնցել էր ամբողջ երկիրը, փոխանցում է ria.ru-ն:

Աղբյուրը նշում է նաև, որ երկուշաբթի օրվանից կսկսվեն սոցկայքերում 80 հաղորդագրությունների հեղինակների ստուգումները, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել հանցագործին:

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան հանցագործը գլխատել էր պատմության ուսուցիչ Սամյուել Փաթիին. վերջինս իր դասաժամին խոսքի ազատության թեման քննարկելիս ցուցադրել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:

Սպանությունը տեղի է ունեցել դպրոցի մոտ Փարիզից ոչ հեռու՝ Կոնֆլան Սընթ Օնորին շրջանում: Նախագահ Մակրոնը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչական գործողություն: Ոստիկանները հանցագործին սպանել են հարևան Էրանյա շրջանում:

tert.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22