Մակրոնը փորձում է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել. Պետդումայի նախագահ

28.02.2024 12:12
824

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փորձելով պահպանել իր իշխանությունը, ավելի լավ բան չի մտածել, քան փորձել հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը` մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի հայտարարություններն Ուկրաինա արևմտյան երկրների ցամաքային ուժերի հավանական ուղարկման մասին։

«Մակրոնը մի շարք ամպագոռգոռ հայտարարություններ է արել, այդ թվում՝ Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու հնարավորության մասին, ինչը սարսափեցրել է իր երկրի բնակիչներին և եվրոպական մի շարք երկրների ղեկավարներին։ Սեփական իշխանությունը պահպանելու համար Մակրոնն ավելի լավ բան չի մտածել, քան երրորդ համաշխարհային պատերազմը հրահրելը: Նրա նախաձեռնությունները վտանգավոր են դառնում Ֆրանսիայի քաղաքացիների համար»,- նշել է Վոլոդինը Telegram-ի ալիքում։

Պետդումայի խոսնակը նաև Ֆրանսիայի նախագահին համեմատել է Նապոլեոն Բոնապարտի հետ՝ հավելելով, որ «նման հայտարարություններ անելուց առաջ Մակրոնը լավ կանի հիշի, թե ինչպիսի ավարտ դա ունեցավ Նապոլեոնի և նրա զինվորների համար, որոնցից ավելի քան 600 հազարը մնացին խոնավ հողում պառկած»։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40