Մակունցը պետք է հրապարակի ձայնագրությունը. Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել

04.02.2019 17:24
1224

Հովհաննես Գալստյանը կրկին հացադուլ է հայտարարել և մտադիր է դիմել արմատական միջոցների, որպեսզի հասնի «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորմանը։

«Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը վերսկսել է հացադուլը` պահանջելով տրամադրել խոստացված միջոցները ֆիլմի նկարահանումները շարունակելու համար։

Այս անգամ ռեժիսորը տեղավորվել է խորհրդարանի շենքի մոտ։

2018 թ.–ի սկզբին Հայաստանի Ազգային կինոկենտրոնը հաստատել է նոր կանոնադրություն և, օրենքը խախտելով, չեղարկել ավելի վաղ ընդունված պարտավորությունը ֆիլմը ֆինանսավորելու մասին։ Դեկտեմբերի 3–ից Հովհաննես Գալստյանը որպես բողոքի նշան հացադուլ էր սկսել։ Դեկտեմբերի 12–ին մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել նախկին նախարար Լիլիթ Մակունցի և Հովհաննես Գալստյանի հանդիպումը, որից հետո նա դադարեցրել էր հացադուլը, իսկ նախարարը կարգադրել է փոխանցել գումարը։

Ованнес Галстян
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
Հովհաննես Գալստյան

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ռեժիսորը հաղորդեց, որ լուրջ է տրամադրված և հացադուլ կանի այնքան ժամանակ, մինչև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար և մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը կհրապարակի միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ձայնագրությունը, որի ընթացքում նա հանձնարարություն է տվել տրամադրել խոստացված գումարը։

Գալստյանը հաղորդեց, որ դատարանի նիստը, որին նա սպասել է երեք ամիս, տեղափոխվել է ևս երկու ամսով, այսինքն` մինչև ապրիլ։ Ազգային կինոկենտրոնից պատասխանել են, որ հայց չեն ստացել, փաստաբանը գործին չի ծանոթացել, սակայն, ռեժիսորի խոսքով, նա ունի հակառակի ապացույցները։

 

Ռեժիսորը կարծում է, որ կինոկենտրոնը մտադիր է հետաձգել գործընթացը` լավ հասկանալով, որ նկարահանման նախապատրաստական շրջանը պետք է մեկնարկի արդեն մարտին, իսկ Բուլղարիայի և Գերմանիայի գործընկերները պետք է հասցնեն նախապատրաստվել նկարահանումներին։ Գալստյանի խոսքով` նա կգնա մինչև վերջ և բացասական արդյունքի դեպքում կդիմի միջազգային դատարան։

«Փետրվարի 7–ից ես կհրաժարվեմ նաև ջրից։ Կգնամ մինչև վերջ, ես այլ լուծում չեմ տեսնում։ Ես կդիմեմ այլ արմատական մեթոդների։ Որքան ավելի հակահումանիստական է իշխանությունը, այնքան ավելի ցավոտ է պայքարի մեթոդը», – նշեց նա` հավելելով, որ հացադուլին մտադիր են միանալ նաև իր գործընկերները։

Հովհաննես Գալստյանը նաև մտադիր հասնել կինոոլորտում պետական կառավարման մոդելի փոփոխություններին, որի համար երթ կանցկացնի դեպի կառավարություն և նամակն անձամբ կհանձնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Իր հերթին մարդու իրավունքների և հասարակական հարցերի հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պատրաստակամություն է հայտնել աջակցություն հայտնել Գալստյանին և կոչ է արել դադարեցնել հացադուլը, քանի որ դա վտանգավոր է  նրա առողջությանը։

«Առաջին անգամ մեզ թվաց, որ խնդիրը լուծվել է։ Մշակույթի լուծարված նախարարությունը համապատասխան պայմանագիր էր ստորագրել։ Հիմա պետք է պարզել, թե ով է իրավահաջորդը։ Եթե իշխանությունները չեն կարողանում հասկանալ, թե ով ում իրավահաջորդն է, ապա դա կարող է լուրջ հարված հասցնել պետության հեղինակությանը», – կարծում է Զոհրաբյանը։

Ованнес Галстян, Наира Зограбян
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
Հանցադուլ անող Հովհաննես Գալստյանը և պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը

Նա նաև խոստացել է հիմնավորապես ուսումնասիրել հարցը և ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը։

Նշենք, որ Parallels Film Production ընկերությունը, որը գլխավորում է Հովհաննես Գալստյանը, պետք է նկարեր «Տատիկիս վարսերը» գեղարվեստական կինոնկարը։ Այդ ֆիլմը Բուլղարիայի, Գերմանիայի և Հայաստանի առաջին համատեղ նախագիծն է։ Հայաստանի Ազգային կինոկենտրոնը ֆիլմի ֆինանսավորման համար պետք է հատկացներ 88 միլիոն դրամ։

Դրանից տրամադրվել է ընդամենը 23 միլիոնը։ Սակայն 2017թ.–ի ապրիլին Հայաստանի մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը Գալստյանից խնդրել է հինգ միլիոն դրամ։ Այդ միջոցները պետք է տրամադրվեին Կաննի կինոփառատոնին հայկական պատվիրակության մասնակցությունը կազմակերպելուն։ 2018թ.–ի սկզբին Հայաստանի Ազգային կինոկենտրոնը հաստատել է նոր կանոնադրությունը և, օրենքը խախտելով, չեղարկել ավելի վաղ ընդունված պարտավորությունը` կապված ֆիլմի ֆինանսավորման հետ։

 

armeniasputnik.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40