Մալոյան եղբայրների հերթական հուշամրցաշարը Կապանում

12.08.2025 17:46
677

Տասներորդ տարին է՝ Կապանում անցկացվում է Մալոյան եղբայրների աթլետիկայի հուշամրցաշարը։ Այս անգամ մասնակցում էին Երևանի, Կապանի, Վանաձորի, Արտաշատի մարզադպրոցների աթլետները, ինչպես նաև Ֆրանսիայի, Ղազախստանի, Հունաստանի, Հոնկոնգի  ներկայացուցիչներ։

Ներկա էին Մալոյան ընտանիքի անդամները, հարազատները։ Տանտիրոջ իրավունքով ողջույնի խոսքով հանդես եկավ Կապանի համայնքապետարանի սպորտի  պատասխանատու Արշամ Սարգսյանը։

Հյուրերի թվում էր նախկինում ճանաչված հեռացատկորդ, Եվրոպայի ռեկորդակիր, այժմ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։ Նա մարզիկ–մարզուհիներին մաղթեց հաջող մեկնարկներ և երախտագիտություն հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին՝ հուշամրցաշարի կայացմանը նպաստելու համար։ Նա համոզմունք հայտնեց, որ այսուհետ հուշամրցաշարը կընդլայնի աշխարհագրությունը՝ իր շրջանակի մեջ ընդգրկելով էլ ավելի շատ արտասահմանցի մարզիկների, ինչը կխթանի մարզաձևի զարգացումը մեր հանրապետությունում։

Հուշամրցաշարի դրոշը բարձրացնելու պատիվը վերապահվեց Հայաստանի բազմակի չեմպիոն, Հայաստանի ռեկորդակիր Յանա Սարգսյանին և Արտաշատի մարզադպրոցի սան, Հայաստանի չեմպիոն Սամվել Գևորգյանին։

Հեռացատկի հատվածում աղջիկների մրցապայքարում հաղթող դարձավ Յանա Սարգսյանը՝ 6 մ 4 սմ արդյունքով, տղաներից՝ Ռայո Մայոն (Ֆրանսիա) 7 մ 68 սմ արդյունքով։

Մրցանակակիրներին պարգևները հանձնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։ Ավելի թեժ մրցապայքարում անցավ տղաների եռացատկի մրցումը։ Վերջին փորձի ժամանակ ցատկելով 16 մ 21 սմ՝ Գոռ Հովակիմյանը (Արտաշատ) չորս սանտիմետրով առաջ անցավ իր հիմնական մրցակից Լևոն Աղասյանից (Կապան) և հաղթող ճանաչվեց։ Եռացատկի մրցապայքարում ուժեղագույնը Յանա Սարգսյանն էր (Կապան), ում լավագույն արդյունքը 12 մ 27 սմ էր։

Ի դեպ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի կողմից Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը պարգևատրվեց խորհրդանշական գավաթով՝ հուշամրցաշարին աջակցելու և հովանավորելու համար:

Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով, հուշանվերներով և դրամական պարգևներով։

 

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40