«Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է

28.01.2019 12:05
1253

Հայրենիքի hամար կապիտան Արմենակ Ուրֆանյանը չխնայեց ամենաթանկը՝  կյանքը: Կռվեց և զոհվեց հերոսի նման:

Ուրֆանյանների ավագ որդին՝ Արմենակը դեռ փոքր տարիքից հստակ որոշել էր` կընտրի զինվորականի մասնագիտությունը և անձնվիրաբար կծառայի հայրենիքին: Այդպես էլ արեց: Զինակից ընկերները, զինվորները հիշում են, որ կապիտան Ուրֆանյանն անմնացորդ նվիրված էր զինվորական կյանքին, զինվորին, հայրենիքին: 

Այսօր՝ հունվարի 28-ին, ապրիլյան պատերազմում նահատակված հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. նա կդառնար 27 տարեկան: 

«Ուրիշ էր Արմենս, խելացի, բարի Արմենս»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է մայրը՝ Համեստ Ներսիսյանն ու դժվարությամբ խոսում որդու՝ իր  հայրենասեր, ընկերասեր, մարդամոտ Արմենակի մասին:

Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թ-ին, Երևանում, Նոր Նորքի ծննդատանը: Մայրը հաճախ է հիշում այդ օրը, իր անդրանիկ զավակի ծնունդը, որը լույս ու ջերմություն բերեց իրենց ընտանիքին:

Նրա ծնունդը միշտ նշում էին, Արմենակն էլ սիրում էր  այդ օրը, իսկ ցանկալի նվերը խաղալիք զենքերն էին. այդ սերը շարունակվեց նաև հասուն տարիքում:

Արցունք, ցավ ու հպարտություն խառնվում են իրար ու մայրը փորձում է պատմել, թե ինչպես էին նշում մերօրյա հերոսի ծննդյան օրերը, սակայն շատ բան չի ասում, թեև ասելիքը շատ է, մտքում միշտ որդին է, որդու մասին հուշերը. փորձում է ոչինչ չմոռանալ, ամեն դրվագը պահել սրտում ու հիշողության մեջ:

Արմենակ Ուրֆանյանը երկու տարով էր մեծ կազմավորված Հայոց բանակից, և հունվարի 28-ը կրկնակի տոն էր նրա համար: Տիկին Համեստի խոսքերով՝ ուսանողական տարիներին Արմենակը ծնունդը նշում էր համակուրսեցիների հետ, մայրն ամեն ինչ տանը պատրաստում էր ու ուղարկում որդուն, իսկ տանն էլ հարազատներով էին հավաքվում:

Արմենակի մայրը երբեք չի մոռանա 2016 թվականի հունվարի 28-ը: Այդ օրը որդին տանն էր ու մորն ասել է. «Ես իմ կյանքից շատ գոհ եմ»: Մայրն էլ թե՝ ինչ ես տեսնում դիրքերում, որ գոհ ես: «Երբեք չեմ  մոռանա  այդ օրը: Արմենս շատ ուրախ էր, սիրած աղջիկը կողքին, լիքը երազանքներով ու սպասումներով; Այսօր էլ ուզում եմ նրան  այդպես հիշել…»,- ասում է կապիտանի մայրը:

Տիկին Համեստը հիշում է նաև իր ծննդյան օրերը, չնայած ծանրաբեռնվածությանը, որդին միշտ հասցնում էր զանգել ու շնորհավորել: Մոր համար այդ օրվա  ամենասպասված զանգը սիրելի զավակինն էր: «Լինում էր ժամը 12-ին էր զանգում, երբեմն նրա զանգն ուշանում էր ու ամեն վայրկյան միայն այդ զանգին էի սպասում: Հետո լսվում էր այդքան սպասված զանգն ու նրա ձայնը՝ մամ, ծնունդդ շնորհավոր: Աշխարհն իմն էր դառնում: Անցած տարի Մարտակերտից ընկերոջ հետ գումար էր ուղարկել, թե՝ մամ, քեզ համար անպայման մի բան գնի»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է Ուրֆանյանի մայրը: 

Արդեն 8-9-րդ դասարանում որոշել էր՝  զինվորական է դառնալու: Սկսում է պարապել սպորտով: 15 տարեկանում արդեն տեկվանդոյի եռակի չեմպիոն էր: Նպատակին հասնելու համար ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: ՀՀ Զինված ուժերում էր 2007 թվականից: 26 տարեկանում արդեն կապիտան էր, վաշտի հրամանատար` առաջնագծում: «Մամ ես արդեն քո տղան չեմ, բանակի տղան եմ», ասում էր մորը, իսկ մայրն էլ կարծես թե հաշտվել էր, որ Արմենակը միայն իր որդին չէ:

Արմենակ Ուրֆանյանը դեռ շատ երազանքներ ուներ, բայց ապրիլի 2-ը ճակատագրական եղավ նաև կապիտանի համար: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական կարևոր նշանակություն ունեցող Մարտակերտի ուղղությամբ գտնվող մարտական հենակետում կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր զինվորների հետ ժամեր շարունակ մարտնչեց թշնամու հատուկ ջոկատայինների դեմ, դիմակայեց ծանր զրահատեխնիկայի հարվածներին։ Անհավսար պայքարում զոհվեցին 7 քաջերից  4-ը` Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Ռոբերտ Աբաջյանը:

27 տարեկան…սիրելու, արարելու, լիարժեք կյանքով ապրելու, օջախ ստեղծելու  հասակ, բայց ավաղ մեկ ակնթարթում փոխվում է ամեն ինչ, և սիրասուն զավակդ հավերժ մնում է նույն տարիքին: Իսկ Արմենակն էլ հավերժ մնաց 26 տարեկան՝ կյանքը զոհաբերելով հայրենիքին:

Հավերժ փառք քեզ, հերոս Արմենակ Ուրֆանյան:

Աղբյուր` Panorama.am

 

 

 

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06