«Մանկական Եվրատեսիլ-2018» միջազգային մրցույթում Հայաստանը իններորդն է. հաղթեց Լեհաստանը

25.11.2018 21:49
1157

ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ-2018» երգի հեղինակավոր միջազգային մրցույթում, որն  անցկացվեց նոյեմբերի 25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, հաղթեց Լեհաստանը ներկայացնող Ռոքսանա Վեգիլը «Anyone i want to be» երգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի հայաստանյան մասնակիցը՝ Լևոնը, ներկայացավ Արտեմ Վալտերի հեղինակած «L.E.V.O.N» երգով՝ ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում զբաղեցնելով իններորդ հորիզոնականը:

Նախորդ տարվանից  միջազգային մրցույթի քվեարկության կարգում կարևոր փոփոխություններ էին տեղի ունեցել: Ըստ նոր կարգի՝ մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր քվեարկել նաև իր պատվիրակի օգտին: Քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 23-ից jesc.tv կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր  մասնակիցների ելույթների նախնական տարբերակները: Հեռուստադիտողը ելույթը դիտելուց հետո հնարավորություն ուներ միաժամանակ քվեարկել 3, 4 կամ 5 մասնակցի օգտին:

Քվեարկությունն ավարտվեց նոյեմբերի 25-ին` մրցույթի օրը` անմիջապես շոուից առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում բոլոր ելույթներից հետո: Տվյալ քվեարկությունը տևեց 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն վերածվեց միավորների՝ դառնալով մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը ձևավորվեց ժյուրիի գնահատականի հիման վրա: Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը Ուկրաինայից, Ալբանիայից,  Իտալիայից  ստացավ 3-ական միավորներ, Պորտուգալիայից, Նիդերլանդներից, Ավստրալիայից 6-ական միավորներ, Բելառուսը մեզ 5 միավոր տվեց, Իսրայելը և Լեհաստանը՝ 4-ական միավորներ, Ֆրանսիայից Հայաստանը 8 միավոր ստացավ, Մալթայից՝ 7: Հայաստանն իր 12 միավորը տվեց Բելառուսին:

Հեռուստադիտողի քվերակության արդյունքում Հայաստանը վաստակեց 70 միավոր: Ընդհանուր առմամբ մեր մանակիցը 125 ձայն վաստակեց:

Լևոնը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող  13-րդ մասնակիցն է: 12 տարեկան Լևոն Գալստյանը ծնվել է Արցախում՝ Ստեփանակերտում: Մի քանի տարի է՝ ընտանիքի հետ բնակվում է Մոսկվայում, պարբերաբար այցելում է հայրենիք: Լևոնը հասցրել է  հաջողությամբ հանդես գալ մի շարք միջազգային մրցույթներում, որոնցից ամենակարևորներն են «Ռուսաստանի ձայնը», «Նոր ալիք»-ը: Նա 2018-ին մասնակցել է «Դեպի մանկական Եվրատեսիլ»  երգի մրցույթին և 23 մասնակցից ճանաչվել է հաղթող՝ դառնալով Հայաստանի պատվիրակը «Մանկական Եվրատեսիլ-2018»-ում:

«Մանկական Եվրատեսիլ-2018»-ը անցկացվեց «Շողա» (Light up) նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից, մասնակցեցին Ալբանիան, Ավստրալիան, Ադրբեջանը, Բելառուսը, Կիպրոսը, Ֆրանսիան, Մակեդոնիան, Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Ղազախստանը, Մալթան,  Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան, Նիդերլանդները, Ուկրաինան, Ուելսը:

Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22