Հունիսի 7-ը սրբազան պայքարի օր է․ ընտրելու եք ձեր երեխաների հայրենիքում ապրելու իրավունքի համար․ հայտարարություն-կոչ

28.05.2026 15:35
409

Հունիսի 7-ի ընտրությունը մեր նորօրյա պայքարի առաջնագիծն է։ Այս մասին հայտարարություն-կոչով է հանդես եկել Արկադի Տեր-Թադևոսյանի անվան ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ Խորհուրդը։

«Ի տարբերություն նախորդ բոլոր ընտրությունների, հունիսի 7-ին մենք կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ.

- սեփական երկրում օտարների օրակա՞րգն առաջ տանել,

թե՞ պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը,

- մաս-մաս երկրի տարածքները զիջել թշնամու՞ն,

թե՞ անառիկ պահել հայոց սրբազան հողը,

- սիրո, համերաշխության սին խոստումներին և խաղաղության կեղծ օրակարգի՞ն վստահել,

թե՞ երկրին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու հանձնառությանը, աշխատանքի տեսանելի արդյունքին,

- ժողովրդի հարկերի հաշվին պարգևավճարներ շռայլողնե՞րի, սերունդներին անասելի պարտքերի մատնողների՞,

թե՞ անձնուրաց, արհեստավարժ աշխատանքով երկրին ծառայելու միջև,

- ազգային բանակը բարոյազրկելու և թշնամու առաջ վիզ ծռելու՞,

թե՞ մեր ժողովրդի կամքն արտահայտելու, պետության իրական անվտանգությունն ապահովելու,

- խրախճանքների, կերուխումերի վրա պետական բյուջեից վատնումների՞,

թե՞ կենսունակ ռազմարդյունաբերության կազմակերպման միջև:

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացի.

Հունիսի 7-ը մեր նորօրյա Սարդարապատն է: Կարիք չկա հիշեցնելու, թե ինչ նվիրումով, հավատով և պայքարով նվաճեցինք հաղթանակը և վերակերտեցինք հայոց պետականությունը՝ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Հունիսի 7-ը սրբազան պայքարի օր է, որտեղ երկրի քաղաքացին գիտակցված ընտրություն է կատարելու պաշտպանել հայրենիքն ու ազգային ինքնությունը: Երկրին վերադարձնելու արցախյան ազատամարտին իրենց կյանքը զոհաբերած իր հերոսներին, գիտության և մշակույթի համաշխարհային իր հսկաներին, որպես ազգային արժանապատվության և վերազարթոնքի երաշխավորների:

Ընտրությունը ձերն է, թանկագին քույրե՛ր և եղբայրնե՛ր:

Դուք ընտրելու եք ձեր երեխաների հայրենիքում ապրելու իրավունքի համար, սփյուռքում ապրող մեր հազարավոր հարազատների հայրենիք ունենալու համար:

Խնդրում և հորդորում ենք անպայման գնալ ընտրության:

Հունիսի 7-ի ընտրությունը մեր նորօրյա պայքարի առաջնագիծն է: Օգտվենք երկրի ճակատագիրը տնօրինելու մեր իրավունքից և թույլ չտանք, որ ուրիշները որոշեն մեր երկրի ու մեր ժողովրդի ճակատագիրը»,-ասվում է հայտարարության մեջ:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24