Խռովությունը վերաճում է քաղաքական ճգնաժամի, իսկ դիմակայությունը տեղափոխվում է փողոց. հայացք

21.07.2016 18:48
1791

Երեւանում հուլիսի 17-ին բռնկված խռովությունը շարունակում է մնալ չհանգուցալուծված: Եվ հայ ժողովուրդն անհանգիստ սպասումի օրեր է ապրում:

Ստեղծված իրավիճակում գոհության արժանի մի երեւույթ կա միայն՝ ո՛չ իշխանությունները, ո՛չ ապստամբներն իրավիճակի հետագա սաստկացման չեն գնում…

Ուզում ենք հավատալ, որ մինչեւ վերջ էլ այդ մոտեցումը գերիշխող կմնա, եւ հանգույցը կլուծվի բացառապես բանակցությունների, երկխոսության, փոխզիջման ճանապարհով…

Մանավանդ որ փողոցն էլ արդեն իսկ հաղորդակից է խռովությանը: Հուլիսի 19-ի եւ 20-ի գիշերային անցուդարձը ցույց տվեց, որ ժողովրդական զանգվածների դերը մեծանալու եւ ինչ-որ փուլում վճռորոշ է դառնալու՝ հանգուցալուծման անորոշությունը ձգձգվելու դեպքում:

Իհարկե, չենք հավատում, որ այս օրերին տեղի ունեցողից պատշաճ եզրակացություններ կարվեն, կամ կատարվածի իրական պատճառները ջրի երես կհանվեն, ինչպես որ եզրակացություններ չարեցինք Արցախյան քառօրյա պատերազմից հետո:

Բայց, չսպասելով այդ ամենին, անկարելի է դիրքորոշում չհայտնել մի քանի արտառոց երեւույթների վերաբերյալ, որոնք ակնհայտորեն երեւում են այս օրերին եւ մտածելու տեղիք տալիս:

Ինչպիսի հորջորջումով ու պիտակով էլ բնութագրենք (փորձենք բնութագրել) կատարվածը, միեւնույնն է, իրողության բուն էությունը չենք կարող փոխել կամ աղավաղված ներկայացնել: Իսկ իրողությունն այն է, որ հուլիսի 17-ին բռնկված խռովությունը դանդաղ, բայց եւ հետեւողականորեն վերածվում է քաղաքական ճգնաժամի՝ սոցիալական բազմաթիվ բաղադրիչներով:

Եվ զարմանալի է ու տարօրինակ, որ քաղաքական ճգնաժամի այս օրերին երկրի թիվ 1 քաղաքական ատյանը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, լուռ է, իսկ ավելի ճիշտ՝ չկա: Մեր պատգամավորների ղալբության մասին, իհարկե, գիտեինք ի սկզբանե (բացառությամբ մի քանիսի), բայց այսչափ անդեմություն, այսպիսի անգո (չգո) վիճակ չէինք պատկերացնում:

Որերորդ անգամ ակնհայտ դարձավ մեր քաղաքական ուժեր կոչվածների՝ կուսակցությունների ողորմելի ու թշվառ էությունը: Ու դա այն դեպքում, որ մի քանի ամիս հետո երկիրն անցնում է կառավարման նոր համակարգի՝ կուսակցապետության՝ խորհրդարանական կառավարման:

Չափազանց մտահոգիչ են գործադիրին պատած շփոթվածությունն ու անորոշությունը, հատկապես առաջին դեմքերի պահվածքը:

Մեր հովվապետն էլ, որերորդ անգամ, իր հոտի հետ չէ…

Իրավիճակի ողբերգականությունն ավելի է ընդգծվում, երբ կողքից նայում ենք պետական քարոզչամեքենայի պահվածքին: Մայրաքաղաքից սփռվող հեռուստածրագրերի հերոսները դարձյալ լժե մտավորականներն են, նրանք, ովքեր բոլոր ընտրություններից եւ բոլոր իրադարձություններից առաջ մեզ դաս են տալիս, ովքեր հանրաքվեից առաջ մեզ սահմանադրություն էին «բացատրում», ովքեր քառօրյա պատերազմի օրերին ծպտվում էին զինվորական հանդերձանքով, ովքեր… Ինչ-որ դիմում-նամակի տակ դարձյալ մեր երգչուհիներն են՝ մտավորականի փարաջայով, իսկական երգարվեստից հեռացած, ժողովրդից ու Հայաստանի իրականությունից օտարված:

Լավ, ուրիշ էլ ի՞նչ պատահեր, որ կարողանայինք առերեսվել իրականության եւ իրական Հայաստանի հետ:

Այս ամենով հանդերձ, մեզ թվում է, ստեղծված իրավիճակում կա մի ելք՝ երկխոսություն կողմերի միջեւ ու փոխզիջում: Դա է ելքը, որտեղով դուրս գալու դեպքում պարտվողներ չեն լինի մեզանում՝ ամենամեծ փոխզիջումների դեպքում անգամ: Ընդհակառակը՝ կլինեն հաղթողներ: Այդ հաղթողները կլինենք բոլորս, կլինեն Հայաստանի Հանրապետությունը, հայոց պետականությունը…

Ուրեմն՝ ստեղծված իրավիճակից դուրս գանք այն դռնով, որի անունն է երկխոսություն եւ փոխզիջում…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
21 հուլիսի 2016թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40