Կայացել է հայկական երկու հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը

23.12.2019 14:55
1308

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ  Երեւան քաղաքում մասնակցել է երկու հայկական  հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ իր ելույթում Նախագահ Սահակյանն անդրադարձել է Արցախի պետականաշինության, ներքին եւ արտաքին քաղաքականության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք հարցերի:
 
Բակո Սահակյանն ընդգծել է, որ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստերի անցկացումը հնարավորություն է տալիս բազմակողմանիորեն քննարկել մեր առջեւ ծառացած խնդիրները, գտնել դրանց լուծման օպտիմալ տարբերակներ եւ ընդունել հիմնավորված որոշումներ:
 
Երկրի ղեկավարը Հայաստան-Արցախ սերտ փոխգործակցությունը համարել է կարեւորագույն գործոն առաջադրված խնդիրների լուծման համար՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ուժերով կյանքի կկոչվեն բոլոր ծրագրերը, կապահովվի մեր հայրենիքի դինամիկ եւ բնականոն առաջընթացը:
 

artsakhpress.am

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34