«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթող երկիրը Ֆրանսիան է

13.12.2025 22:27
689

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 13-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատվիրակ Ալբերտը Brave Heart «Քաջ սիրտ» երգով զբաղեցրեց 4-րդ  հորիզոնականը: 
Ըստ մրցույթի քվեարկության կարգի՝ մասնակից երկիրն առցանց քվեարկությամբ կարող էր www.jesc.tv կայքի միջոցով ձայն տալ նաև իր պատվիրակին: Քվեարկությունը մեկնարկել էր  դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23:59-ից և ավարտվեց դեկտեմբերի 13-ին մրցույթից անմիջապես առաջ: 

Այն վերաբացվեց ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված էին: Քվեարկությունը տևեց 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն վերածվեց միավորների՝ դառնալով մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը ձևավորվեց ժյուրիի գնահատականի հիման վրա: 

Ժյուրիի քվեարկությամբ  Հայաստանը 12-ական միավորներ ստացավ Մալթայից, Ուկրաինայից, Վրաստանից, 3 միավոր՝ Ադրբեջանից, 7 միավոր՝ Խորվաթիայից, 4-ական միավորներ՝ Սան Մարինոյից, Իսպանիայից, 8-ական միավորներ՝ Իռլանդիայից, Լեհաստանից, Ալբանիայաից, 6-ական միավորներ՝ Նիդեռլանդներից, Մոնտենեգրոյից, Պորտուգալիայից, 1 միավոր՝ Հյուսիսային Մակեդոնիայից, 10-ական միավորներ՝ Կիպրոսից, Ֆրանսիայից:

Ալբերտը  ժյուրիի քվեարկության արդյունքում վաստակեց 117 միավոր:

Հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի մասնակիցը վաստակեց 175 միավոր:

Մեր երկիրն իր 12 միավորը տվեց Մալթայի մասնակցին։

Մրցույթը հեռարձակվեց Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Այն մեկնաբանեցին Հրաչուհի Ութմազյանն ու Համլետ Առաքելյանը:

Ալբերտի երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ Անիտա Հախվերդյանը, անիմացիոն ֆիլմի մտահղացման և սցենարի հեղինակը Դավիթ Ծերունյանն է, կերպարի նկարիչը Սիրարփի Չիբուխչյանն է, անիմացիայի հեղինակներն են Արման Բերբերյանը և Վիլեն Գայֆեջյանը, ֆիլմում նկարահանված տեսարանների օպերատորն է Սուրեն Թադևոսյանը։

Ալբերտի Brave Heart-ը գերազանցել է 1 միլիոն դիտումը՝ դառնալով «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մինչ այս պահն ամենադիտված տեսահոլովակը։ 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40