Մանթաշյանց 15-րդ մասնաճյուղը՝ Կապանում է

09.03.2024 22:17
891

Կապանցի գործարարների համար այսօր նշանակալի օր էր․տեղի ունեցավ «Մանթաշյանց» գործարարների ակումբի Կապան մասնաճյուղի պաշտոնական բացումը։

Համահայկական միջազգային բիզնես ակումբի մասնաճյուղի բացման արարողությանը ներկա են գտնվել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը, Կապան մասնաճյուղի տնօրեն Գրիգորի Փարսյանը, միության 14 մասնաճյուղերից ժամանած մոտ 45, ինչպես նաև Կապանում գործունեություն ծավալող գործարարները։

Ողջույնի և շնորհավորանքի իր խոսքում համայնքի ղեկավարը կարևորել է ակումբի ներկայությունը Կապանում, և հույս հայտնել, որ այն տեղի գործարարների համար նոր գործընկերային հարաբերություններ կստեղծի, նոր շուկաներ իրացնելու, արտադրանքը ներկայացնելու, բիզնեսը ընդլայնելու հնարավորություն կընձեռի, ինչու չէ նաև նոր կորպորատիվ մշակույթ կձևավորի։

«Համայնքի կայուն զարգացումը, գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրական գործունեության խթանումը մեր առաջնահերթ և պարտադիր խնդիրների շարքում է։ Եվ դրանից ելնելով, մեր նպատականերից է փոքր և միջին բիզնեսի զարգացումը, խոշոր բիզնեսի համար ներդրումային նոր հնարավորությունների ստեղծումը և համայնքային մակարդակում մեր տնտեսության դիվերսիֆիկացումը» - ասել է Գևորգ Փարսյանը։

Մանթաշյանց բիզնես ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանի խոսքով՝ Կապանի մասնաճյուղը ակումբի համար ստրատեգիական կարևորություն է ունենալու, քանի որ այն նպատակաուղղված է զարգացնելու Սյունիքի մարզի տնտեսությունը՝ նպաստելով մարզում բացի հանքարդյունաբերությունից նաև այլ ոլորտների զարգացմանը:

Կապան մասնաճյուղի տնօրեն Գրիգորի Փարսյանի համոզմամբ՝ կառուցողական, աշխատանքային ու ընկերական մթնոլորտում հնարավոր է հասնել լավագույն արդյունքի, իսկ բիզնեսում հաջողելու համար այդ նախապայմանները պարտադիր են։

«Միավորվելով խոշոր ու միջին գործարարներով կկարողանաք մեծացնել շփումների մեր շրջանակը, նոր ծանոթություններ կհաստատենք, ճանաչելիություն ձեռք կբերենք և, որ ամենակարևորն է կունենաք փորձի փոխանակում։ Ակնկալում եմ, որ մասնաճյուղին անդամակցելու ցանկություն հայտնած յուրաքանչյուր գործարար կարճ ժամանակ անց կզգա «Մանթաշյանցի» ազդեցությունը իր բիզնեսում»–ասել է նա։

«Մանթաշյանց» գործարարների միությունն իր անդամներին տալիս է նեթվորքինգ՝ գործարար կապերի հնարավորություն աշխարհի տարբեր երկրների ու քաղաքների հայկական ծագումով գործարարների հետ, կրթական պրոեկտներ, որոնք օգնում են գործարարներին զարգանալ ու լուծել իրենց առջև ծառացած խնդիրները, օգտակար ու մոտիվացնող ժամանցային ծրագրեր, ինչպես նաև ներդրումներ ներգրավվելու կամ ներդրումներ անելու հնարավորություններ։

Նշենք, որ «Մանթաշյանց» գործարարների ակումբի Կապան մասնաճյուղը բացվել է Կապանի համայնքապետարանի աջակցությամբ և «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման նախաձեռնության «Պորտֆոլիո» ծրագրի շրջանակներում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40