«Մանվել Գրիգորյանի ցանկությունն է՝ թող քննվի եւ ամեն ինչ պարզաբանվի». պաշտպան

20.06.2018 11:47
1612

Մանվել Գրիգորյանը չի ընդունում իր մեղքը, եւ որեւէ հիմք չեմ տեսնում ենթադրելու, որ «տուշոնկաների» հետ կապված պատմությունը մոտ լինի իրականությանը: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:

Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում եւ առանձնատանն ԱԱԾ աշխատակիցները բազմաթիվ իրեր էին հայտնաբերել՝ բանակի համար որպես օգնություն ստացված ամենագնացներ, շտապօգնության մեքենա, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Արսեն Մկրտչյանն ասաց՝ այդ մասին արդեն խոսել է: Հավելեց միայն, որ շատ բան որպես նվիրատվություն տրվել է ԵԿՄ-ին:

«Որքանով ես եմ տեղեկացված՝ եղել են նվիրատվություններ հենց ԵԿՄ-ին: Եվ եթե նվիրաբերողը ցանկություն է ունեցել, որ ձեւակերպումները լինեն այնպես, ինչպես եղել է, Մանվել Գրիգորյանին դրանում մեղադրելը ժամանակավրեպ է»,- հավելեց պաշտպանը:

Լրագրողները հարցրեցին, թե Մանվել Գրիգորյանը տեղյա՞կ է ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութի առնչությամբ հանրության եւ իր գործընկերների արձագանքին եւ ինչպե՞ս արձագանքեց:

«Մեկ բառով ասեմ՝ արձագանքը տղամարդկային էր: Ընդունեց, որ պետք է պայքարել, եւ նրանք, ովքեր բացասական են տրամադրված, պետք է առիթ ունենան համոզվելու, որ մեղսագրվող արարքներն իրականում չեն կատարվել կամ այն չեն, ինչ իրեն մեղսագրվում են: ԱԱԾ-ն եւ դատախազությունն այսօր արել են իրենց աշխատանքը: Մանվել Գրիգորյանի ցանկությունն է՝ թող քննվի եւ ամեն ինչ պարզաբանվի»,- նշեց Արսեն Մկրտչյանը:

Հարցին էլ, թե ԱԺ նախագահին ուղղված նամակում Մանվել Գրիգորյանը գրել է, որ կվերականգնի իր անունը, հակափաստարկներ ունի՞ դա անելու համար, պաշտպանը պատասխանեց. «Իմ գործը իրավաբանական օգնություն ցույց տալն է: Բայց մենք ունեցել ենք դեպքեր, երբ մի իշխանության օրոք կամ միջանձնյա հարաբերությունների արդյունքում հերոսները կամ, ամպագորգոռ չասեմ, պարզապես հաջողություն ունեցող մարդիկ հայտնվել են անհաջողության մեջ եւ դատարանի դռներն են ընկել: Եղել են դեպքեր, երբ մեղադրողները համոզված են եղել, որ մեղավոր են, եղել են դատապարտումներ, ազատազրկման մեծ ժամկետներ, հետագայում՝ եկող իշխանությունները կամ վերանայված դատական ակտերի արդյունքում մեղադրանքները փոխվել են: Չեմ կարծում, որ այս դեպքում այդպես չլինի»:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (Ավան եւ Նոր Նորքի նստավայր) հունիսի 19-ի որոշմամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Ավելի վաղ Ազգային ժողովը համաձայնություն տվեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի եւ նրա նկատմամբ կալանք կիրառվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին՝ Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու համար: Ազգային անվտանգության ծառայության նախօրեին տարածած տեսանյութի համաձայն, Հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ռազմամթերք ու թանկարժեք մեքենաների հավաքածուներ, ինչպես նաեւ երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին որպես օգնություն ուղարկված շտապօգնության մեքենա, սնունդ, հագուստ ու այլ:

News.am

 

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26