Մանվել Փարամազյանի ուղերձը՝ ՏԻՄ օրվա առթիվ

10.11.2024 12:08
797

Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ:

28 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց ՏԻՄ համակարգը՝ որպես կառավարման ժողովրդավարացման գործընթացի առաջին քայլ: Այդ ընթացքում ՏԻՄ համակարգը մի շարք վերափոխումների ենթարկվեց՝ այսօր հասնելով համայնքների խոշորացման, որի մաս կազմեց նաև Քաջարան համայնքը:

Միավորման և խոշորացման ճանապարհին ավելի իրատեսական դարձավ տարիներ ի վեր կուտակված խնդիրների լուծումը: Արդյունքում մեր համայնքի տնտեսական ներուժը մեծացավ, ընդլայնեց կարողությունները, սուբվենցիոն ծրագրերի մշակումն ու իրականացումը դարձավ արդյունավետորեն գործադրելի:

Համայնքի կայուն զարգացումը և բարեկեցիկ միջավայրի կառուցումը մեր աշխատակազմի առաջնահերթություններից է, որոնց միտված բարեփոխումներն ու աշխատանքներն անընդհատ բնույթ են կրում: Ուզում եմ հավաստիացնել, որ դրանք շարունակվելու են լայն թափով և լինելու են ապագայամետ: ՏԻՄ համակարգը մշտապես կատարելագործման կարիք ունի, հետևաբար պետք է միասին և ամենօրյա ջանքեր ներդնենք: Միայն ապահով, բարեկեցիկ ու առողջ միջավայրով համայնքը կարող է ամուր հենարան լինել և ամրացնել քաղաքացու սեփական հողում ապրելու և արարելու ձգտումը:

Տեղական ինքնակառավարման մարմինները բարդ ու պատվաբեր առաքելություն են իրականացնում՝ հանդիսանալով քաղաքացու և պետության անմիջական կապող օղակը, իսկ պետությունն ուժեղ է իր ուժեղ համայնքներով:

Օրվա կապակցությամբ առանձնահատուկ շնորհավորում եմ Քաջարան համայնքի ՏԻՄ բոլոր աշխատակիցներին, ավագանու անդամներին և համայնքային ծառայողներին` մաղթելով հաջողություններ, ամուր կամք և հաստատակամություն ձեր պատվաբեր և պատասխանատու գործում:

Մանվել Փարամազյան/Manvel Paramazyan

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40