Կապանի պղնձի հանքավայրի Կենտրոնական տեղամասի ռեկուլտիվացիոն աշխատանքների արժեքը կկազմի 3 մլրդ 277 մլն դրամ. ՇՄՆ

20.02.2020 21:39
1418

Կապանի պղնձի հանքավայրի կենտրոնական տեղամասի ռեկուլտիվացիոն աշխատանքների արժեքը, ըստ նախական տվյալների՝ կկազմի 3 մլրդ 277 մլն 800 հազար դրամ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ ամիս՝ Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է շուտով սկսել Սյունիքի մարզում գտնվող Կավարտի մետաղական հանքի ռեկուլտիվացիայի աշխատանքը:

«Մեր վերջին աշխատանքային հանդիպման ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հավաստիացրել է, որ շատ շուտով մենք կսկսենք Կավարտի հանքի ռեկուլտիվացիայի աշխատանքները: Այսինքն` հանքը կփակվի, եւ այդ տարածքը լիարժեք կվերադառնա բնությանը»,- ասել էր Փաշինյանը:

Նշենք, որ ռեկուլտիվացիան աշխատանքների ամբողջություն է, որն իրականացվում է խախտված տարածքների վերականգնման եւ հողային տարածքների՝ անվնաս վիճակի բերման նպատակով։

Մինչեւ 1950-ական թթ. Կավարտի հանքը շահագործվել է որպես փակ հանք, իսկ մինչեւ 1985թ.՝որպես բաց հանք: Հայաստանի անկախացումից հետո շահագործումը վերսկսվել է 1999 թվականին։ Հետագայում՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի մասնավորեցումից հետո, նոր սեփականատերը շարունակել է Կավարտի բացահանքի շահագործումը, սակայն 2-3 տարի անց նորից դադարեցրել այն:

Բնապահպանները մի քանի տարի շարունակ անդրադարձել էին խնդրին՝ նշելով, որ Կավարտի լքված հանքավայրը Կապան քաղաքի եւ մոտակա այլ բնակավայրերի գլխին կախված էկոլոգիական վտանգներից է, որի ծանր մետաղներով հարուստ հոսանքաջրերը տարբեր եղանակներով խառնվում են մակերեւութային եւ գրունտային (բնահող) ջրերին՝ դառնալով դանդաղ գործողության ռումբ շրջակա միջավայրի եւ մարդկանց համար։

Դեռեւս 2015-ին Հայկական բնապահպանական ճակատը հարցեր էր բարձրացրել, թե ու՞մն է այդ լքված հանքավայրը, ո՞վ պետք է ռեկուլտիվացիա անի այն, եւ որտե՞ղ են այն պետական լիազոր մարմինները, որոնք պատասխանատու են հանքարդյունահանման ոլորտի համար։ Սակայն  այդ հարցերը պատասխան չստացան, եւ ոչ էլ խնդիրը լուծվեց: Նախկինում Կավարտի հանքի հրաժարման փաաստաթուղթը ստորագրելիս պետությունը պարտավորությունները չի ներառել դրա մեջ։

Նշված թեմայի վերաբերյալ գրավոր հարցում էինք ուղարկել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին: Ներկայացնում ենք  հարցուպատասխանը:

- Պարոն նախարար, այս պահին ո՞վ է հանդիսանում Կավարտի հանքի սեփականատերը: Քանի՞ տարի այն չի գործում:

- Կապանի պղնձի հանքավայրն այս պահին հանդիսանում է պետական սեփականություն: Հանքավայրը չի շահագործվում 11 տարի:

- Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ ռեկուլտիվացիոն աշխատանքի համար: Ինչպե՞ս է կատարվում ռեկուլտիվացիայի աշխատանքը, եւ արդյո՞ք դրա արդյունքում բնությունն ամբողջությամբ կվերականգնվի:

- Ռեկուլտիվացիոն աշխատանքները կրելու են համապարփակ բնույթ՝ ներառելով նախագծման փուլ, հողային աշխատանքներ, վերականգնվող լանդշաֆտի ձեւավորում եւ ջրահեռացման համակարգերի ստեղծում, խախտված տարածքներում աղտոտվածության չեզոքացում, կենսաբանական ռեկուլտիվացիա, ծառերի կպչողականության հսկում եւ վերատնկում՝ ըստ անհրաժեշտության, ինչպես նաեւ հետնախագծային մոնիթորինգ: Ամբողջական գործընթացը, ըստ միջազգային պրակտիկայում կիրառվող նորմերի, կարող է տեւել մի քանի տարի:

- Կա՞ն հանքեր, որտեղ եւս նախատեսված են այդպիսի աշխատանքներ, եթե այո, ապա որո՞նք են դրանք:

- 2018-2019 թթ. կատարվել են հանրապետության տարածքում ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների, լքված արտադրական լցակույտերի եւ խախտված տարածքների գույքագրում, առանձնացվել է 10 տեղամաս, որտեղ ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացումն առավել հրատապ է: Դրանք են՝ Նազիկի, Դաստակերտի, Ողջիի, Փխրուտի եւ Սոթքի փակված պոչամբարները, Տանձուտի, Ալավերդու (Մադանի), Ախթալայի, Հանքավանի եւ Կապանի արտադրական լցակույտերի տեղամասերը:

- Որքա՞ն գումար է պետությունը ծախսելու այս աշխատանքների համար:

- Նախնական գնահատականներով, Կապանի պղնձի հանքավայրի կենտրոնական տեղամասի ռեկուլտիվացիոն աշխատանքների արժեքը կկազմի 3 մլրդ 277 մլն 800 հազար դրամ: Շրջակա միջավայրի նախարարությունը 2021-2023թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի շրջանակներում տարածքի վերականգնման նախագծային փաստաթղթերի կազմման նպատակով հայցում է 820 միլիոն դրամ ֆինանսավորում:

- Հանքի չշահագործվելուց հետո արդյո՞ք սեփականատերը պարտավորություն չուներ ռեկուլտիվացիայի աշխատանք անելու, եթե այո, ապա ինչո՞ւ չի արել:

- Համաձայն գործող օրենսդրական կարգավորումների՝ օգտակար հանածոների արդյունահանում իրականացնող անձը պարտավոր է վերականգնել եւ բարելավել ընդերքօգտագործման հետեւանքով խախտված հողամասերը: Սակայն «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությունը, որն իրականացնում էր Կապանի հանքավայրի կենտրոնական տեղամասի շահագործումը, հանքի կոնսերվացման աշխատանքային նախագծով ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարում չի նախատեսել:

2018 թվականին Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ինչով նախատեսել են ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման ժամանակ բնապահպանական պարտավորությունների (այդ թվում՝ ռեկուլտիվացիոն աշխատանքների) կատարումն ապահովող մեխանիզմներ:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40