Մանվելից հետո մանվելիզմը չփոխվեց ԵԿՄ-ում. Կոռնիձորի Արո

08.04.2019 21:54
1707

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն, բողոքի ակցիա է արել Հանրապետության հրապարակում՝ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի աշխատանքների դեմ, նրան աջակցել են մի խումբ ազատամարտիկներ։

Արա Խուդավերդյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով բողոքի պատճառներին ասաց, որ ազատամարտիկներն իրեն առաջադրել էին որպես ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու, սակայն ինքը և իր համախոհները դուրս են մնացել մանդատների վերաբաշխումից։

Նա նշեց, որ դիմել են ԵԿՄ-ին, որպեսզի իրենց տրամադրվի 50 մանդատ, բայց ոչինչ չեն ստացել, ինչը հակասում է կանոնադրությանը։

Կազմկոմիտեի նախագահը, Արա Խուդավերդյանի խոսքով, իրենց մերժել է աբսուրդ պատճառաբանությամբ, և ակնհայտ է, որ մերժումը կապված է իր անձի հետ և նպատակային է (ԵԿՄ-ի պատասխանը ստորեւ՝ լուսանկարում)։

«Ուղղորդված ոտնձգություն էր իմ անձի և իմ թեկնածության դեմ»,- շեշտեց նա՝ հավելելով, որ արդեն համագումարի կազմից պարզ էր, թե ինչ է կատարվում. նրա խոսքով՝ մասնակցում էին օլիգարխիայի ներկայացուցիչներ և պատերազմին չմասնակցած անձինք։

«Մանդատ ունեցողների 10 տոկոսն են միայն պատերազմի մասնակից, և դա արդեն փաստում է այն մասին, որ կանխամտածված աշխատանք է տարվել»,- ասաց Արա Խուդավերդյանը, հավելելով, որ մինչ համագումարը հրավիրվել են ժողովներ շատ փոքր կազմով, ոչ ընդլայնված, տեղերում չեն մշակվել առաջարկություններ։

«ԵԿՄ 12-րդ համագումարը կայացել է ոչ լեգիտիմ պայմաններում, Մանվելից հետո մանվելիզմը չփոխվեց ԵԿՄ-ում»,– ասաց նա՝ ընդդծելով, որ հենց ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը և նրա նմանները պետք է հեռանան ԵԿՄ-ի շարքերից, քանի որ պատերազմի չեն մասնակցել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 7-ին, կայացած ԵԿՄ-ի 12-րդ արտահերթ համագումարին ներկա չէր ԵԿՄ հիմնադիր նախագահ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը։ Tert.am-ի հետ զրույցում «Կոռնիձոր» ջոկատի հրամանատարը նշել էր, որ ԵԿՄ կայանալիք համագումարը ընդունելի չէ, այն իրականացվելու է ազատամարտիկների իրավունքների կոպիտ ոտնահարմամբ. նրա խոսքով՝ ԵԿՄ-ում իրեն և իր կողմնակիցներին զրկել են ընտրության իրավունքից:

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40