Մարատ Խաչատրյան․ ապրել Սյունիքում՝ նշանակում է լինել Նժդեհի հետեւորդը

22.02.2021 15:50
7959

Մարատ Վլադիկի Խաչատրյան․ ծնվել է 1979թ․ դեկտեմբերի 9-ին Քաջարան քաղաքում։ Սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 2014-2018 թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանում՝  ստացել ճարտարապետ-էներգետիկի մասնագիտություն։ Ամուսնացած էր՝ ուներ երկու երեխա։

 Մարատը զորացրվելուց հետո աշխատել է «ԶՊՄԿ» փակ բաժնետիիրական ընկերությունում․ գործընկերները նրա մասին խոսում են անսահման ափսոսանքով, պատմում, որ չափազանց պատասխանատու եւ բանիմաց մասնագետ էր իրենց հերոսացած ընկերը։

 Գեղեցիկ ու երջանիկ էր ընտանեկան կյանքը․ սիրող, հոգատար հայր ու ամուսին էր,  կինը տիտղոս է համարում Մարատի նման հերոսի կին լինելը, երեխաները փոքր են՝ հավատում են հայրիկի վերադառնալու հրաշքին, հավատում են ու կարոտով սպասում․․․

 Մարատը սիրում էր հայրենիքը որդիական հպարտությամբ եւ հայրական հոգատարությամբ, համոզված էր, որ սյունեցի լինելը պատիվ է, պարտք՝ Նժդեհի առաջ․ պաշտում էր Նժդեհին, անգիր մեջբերումներ անում նրա խոսքերից։

 2016թ․ ապրիլի 2-ին Ադրբեջանը փորձեց ներխուժել Արցախ․ Մարատը, ով բանակում տանկիստ էր եղել, առանց հապաղելու, մեկնեց մարտադաշտ, վերադարձավ հաղթանակած ու լեյտենանտի ուսադիրներով։

 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց․ պահեստազորի սպան կամավոր ներկայացավ. վտանգված էին Արցախը, Սյունիքը, հայի հողն ու արյունը։ Նրան վստահվեց 25 ժամկետային զինծառայողից կազմված տանկիստների դասակ։ Փառահեղ էր տանկիստների ընթացքն ու գործը Ջրականում՝ թիրախները վերացվում էին անհապաղ, մեր տանկիստները փայլում էին, փայլում էին նաեւ դասակի հրամանատար Մարատ Խաչատրյանի աչքերն իր «առյուծների» անթերի  մարտից։

 Հոկտեմբերի 3-ին եւ 4-ին թշնամական անօդաչուներն աշխատում էին անդադար, նրանց առաջնային թիրախներից մեկը Մարատի դասակն էր։

Հոկտեմբերի 5-ին Մարատը վիրավորվում է՝ վնասվել էր աորտալ երակը: Վիրավոր սպան մահից 15 րոպե առաջ զանգահարում է կնոջը՝ «Հիշի՛ր, որ քեզ շատ եմ սիրում, քեզ լավ պահիր, երեխեքիս լավ պահիր․․․»։

 Րոպեներ անց զոհվում է քաջ հայորդին՝ վստահ, որ չենք պարտվելու, որ հայի կամքը կերերա, բայց չի կոտրվի: Զոհվում է հաղթած, քանզի այլ կենսաձեւ չէր ճանաչում․․․

 

 

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40