Նշվեց հաշմանդամների միջազգային օրը

04.12.2021 12:16
3430

Դեկտեմբերի 3-ին` հաշմանդամների միջազգային օրը, ավանդույթի համաձայն, նշեցին Կապանի թիվ 3 հատուկ  կրթահամալիրում: Օրվա խորհուրդը զգացվում էր նախասրահից, որտեղ կազմակերպվել էր տարբեր մասնագիտություններով (խոհարար, կար ու ձև և այլն) հմտացող սաների աշխատանքների ցուցահանդես: Միջոցառմանը հրավիրված անձինք նախ ծանոթացան ցուցահանդեսի նմուշներին, համտեսեցին սովորողների պատրաստած ուտեստներից:

Օրվանը պատշաճող հանդեսը տեղի ունեցավ կրթօջախի դահլիճում: Մինչ այն սկսելը Կապանի հոգևոր հովիվ տեր Խաչատուր քահանա Մարտիրոսյանը կատարեց օրհնության կարգ՝ հնչեցնելով Տերունական աղոթքը:

Կրթօջախի տնօրեն Մարինե Ղազարյանը բացման խոսքում ցավով արձանագրեց փաստը, որ գնալով ավելանում է հաշմանդամ մարդկանց թիվը, որ նախ և առաջ պայմանավորված է մերօրյա պատերազմով: Օրվա  բանախոսը նշեց, որ կրթահամալիրում ուսուցման գործընթացի մեջ ընդգրկված է 91 երեխա, ովքեր ունեն կրթություն առանձնահատուկ պայմանների կարիք: Այս համատեքստում նա հավելեց, որ կարևորը այնպիսի պայմանների ստեղծումը և այնպիսի վերաբերմունքի դրսևորումն է, որ հաշմանդամն իրեն զգա հասարակության լիիրավ  անդամ: Մինչդեռ կրթօջախի մարզադահլիճը հրատապ նորոգման անհրաժեշտություն ունի: Այս առումով ակնկալում են պետության և բարերարների աջակցությունը:

Կրթօջախի առջև ծառացած խնդիրներից տնօրենն առանձնացրեց նաև  վերգետնյա անցումի կառուցումը, քանի որ կրթարանը գտնվում է միջպետական ճանապարհի հարևանությամբ: 

Կան նաև հուսադրող փաստեր. շնորհալի աշակերտները պարբերաբար մասնակցում են ցուցահանդես-վաճառքների, որից գոյացած շահույթը նպատակաուղղվում է հաստատության պայմանների բարելավմանը: Այս տարի Երիտասարդության օրվա առթիվ կազմակերպված ցուցահանդեսին սաները Մարդու իրավունքի պաշտպանի կողմից արժանացան հատուկ մրցանակի՝ ժամանակակից կարի մեքենա, որն արդեն օգտագործվում է ուսուցման գործընթացում: 

Տնօրենի խոսքից հետո սաները հանդես եկան ասմունքով, երգ ու պարով, ներկայացրեցին փոքրիկ բեմադրություններ առավել ջերմացնելով մթնոլորտը: 


Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40