Մարդիկ բողոքում են, որ առողջական կոնկրետ խնդիրների հետ կապված զորակոչիկներին ուղեգրեր չեն տրամադրվում. ՄԻՊ աշխատակից

04.02.2025 14:20
702

Ձմեռային զորակոչի ընթացքում բողոքների հիմնական ուղղվածությունը նույնությամբ մնացել են, խնդիրները վերաբերում են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, «Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել ձմեռային զորակոչի ընթացքում» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։

Նրա խոսքով, բողոքների մեծամասնությունը վերաբերում է հենց հետազոտություններին, կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացություններին, նաև ուղեգրերի տամադրմանը։

«Զորակոչիկները, նրանց ծնողները  երբեմն բողոքներ են ներկայացնում, որ առողջական կոնկրետ խնդիրների կապակցությամբ զորակոչիկներին ուղեգրեր չեն տրամադրվում, կամ տրամադրվում են խնդիրների մի մասով միայն։ Այս զորակոչին  դիմումներ ենք ստացել այլընտրանքային զինվորական ծառայության, եղբայրներին միևնույն զորամաս ծառայության հետ կապված հարցերով»,- ընդգծեց Եղոյանը։

Նա տեղեկացրեց, որ ձմեռային զորակոչին՝ 2024 թվականի նոյեմբերի 25-ից  2025 հունվարի 31-ը, ստացել են 50-ից ավելի գրավոր, բանավոր բողոքներ, ներառում են  նաև քաղաքացիներին վերաբերող խորհրդատվությունները։

«Շատ հաճախ պետական մարմինների և քաղաքացիների միջև երկխոսությունը խզվում է»,- ասաց Եղոյանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Պաշտպանության ու անվտանգության ոլորտի քաղաքականության մասնագետ Անուշ Պետրոսյանը նշեց, որ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցչի կողմից բարձրաձայնված խնդիրները իրենց մոտ էլ առաջնային բնույթ են կրում։

«Այս խնդիրները  շարունակվում են, զորակոչից զորակոչ կրկնվում են։ Ամենակարևոր ու ակնառու խնդիրը, որ ունեցել ենք այս զորակոչի ժամանակ, կապված է եղել զորակոչիկների՝ սեփական միջոցներով հետազոտություններ անցնելու հետ, քանի որ բուժհաստատությունները երբեմն հղում են կատարում առողջապահության նախարարության՝ գոյություն չունեցող հրամանին՝ նշելով, որ տվյալ հրամանի առկայության պայմաններում իրենք իրավասություն չունեն զորակոչիկներին սեփական միջոցներով, առանց զինկոմիսատրիատի ուղեգրման, որևէ հետազոտման ենթարկել, որը, բնականաբար, խտրական վերաբերմունք է զորակոչիկների նկատմամբ»,- նշեց նա։

Զինծառայողների խնդիրներով զբաղվող փաստաբան Հայարփի Սարգսյանն ասաց, որ այս զորակոչի ժամանակ չէին վերացել նախորդ զորակոչերի ժամանակ արձանագրված խնդիրները։

«Ունենք մի շարք խնդիրներ  կապված հենց բժշկական հաստատությունների հետ։ Թեև ուղեգրերով գնում են, հետազոտվում են, այնուամենայնիվ, այդ հետազոտությունների արդյունքում ունենում ենք այնպիսի  պատկեր, որ թեկուզ սահմանափակումով ուղարկվում են զորամաս, հետագայում փորձաքննության հարց է առաջանում, տեսնում ենք, որ զինվորն  իրականում ի սկզբանե չպետք է գնար ծառայության։ Այդպիսի դեպքերը քիչ չեն։

Պարզվում են այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող էին մինչ այդ արձանագրել։ Օրինակ, 10 օր առաջ  զինվորը զորացրվեց, ուներ գենետիկ խնդիրներ, այդ խնդիրը կարող էր հայտնաբերվել ավելի վաղ ու ի սկզբանե չտարվեր ծառայության։ Այդ զինվորը 5 ամիս շարունակ գտնվել է հոսպիտալում»,- կոնկրետ օրինակներով նշեց նա։

Փաստաբանի խոսքով, երբ քաղաքացիական հիվանդանոցները տեսնում են քաղաքացին ուղեգրով է ներկայացել, վերապահումով են մոտենում, չեն  ցանկանում իրական պատկերը արձանագրել. «Այդ խնդիրը եղել է, կա։ Երբ որ տեսնում են, որ զինվորական ոլորտի հետ են առնչվում, քաղաքացիական հիվանդանոցները որոշակի վերապահումներով են մոտենում։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ պաշտպանության նախարարության և առողջապահության նախարարության մեջ կա պայմանավորվածություն։  Ես այդ ամենն առարկայական եմ տեսնում»,- ասաց Հայարփի Սարգսյանը։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22